Գործող վարչապետի պաշտոնական այցերն ավելի շատ տուրիստական բնույթ են կրում՝ երկրին չբերելով առարկայական օգուտներ

«Փաստ» թերթը գրում է. «Ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշի­նյանի պաշտոնական այցը Վիետնամ և Սինգապուր: Արդեն այն փաստը, որ Փաշինյանը երկրի համար առանցքային տոնին՝ Սահմա­նադրության օրը, բացակայում էր Հայաստա­նից, ենթադրում է, որ այդ այցերը Հայաստա­նի համար բացառիկ նշանակություն ունեն:

Մյուս կողմից՝ շատ հնարավոր է, որ Հայաս­տանի գործող վարչապետն ուղղակի հավուր պատշաճի չի գնահատում Սահմանադրու­թյան օրը, մանավանդ, որ կարճ պաշտոնա­վարման ընթացքում հասցրել է ֆորմալիզացնել, ֆետիշացնել հեղափոխության հետ ասոցացվող իրադարձությունները: Սահմանադրության օրը Փաշինյանը մեկ­նել է հենց Վիետնամ ու չնայած այդ երկրում ունեցել է հանդիպումներ առանցքային բարձ­րաստիճան պաշտոնյաների, գործարարների հետ՝ այցի համատեքստը հիմնականում ամ­բողջացնում են, այսպես կոչված, մշակութա­յին, հումանիտար հանդիպումները:

Ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Վիետնամ կատարած այցին՝ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը գրել է. «Ամփոփելով՝ ցանկանում եմ նշել, որ վարչապետի բոլոր հանդիպումները, այդ թվում՝ Վիետնամի իր գործընկերոջ և գործարար շրջանակների հետ, անցան արդյունա­վետ: Տնտեսության և հումանիտար ոլորտնե­րում ձեռք բերվեցին կոնկրետ պայմանա­վորվածություններ, որոնց կյանքի կոչման ուղղությամբ, վստահ եմ, համապատասխան գերատեսչությունները կձեռնարկեն ակտիվ աշխատանքներ:

Նշեմ, որ վիետնամական բավականին խոշոր գործարարներ շա­հագրգռվածություն հայտնեցին համագոր­ծակցելու հայկական կողմի հետ, նրանք մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին հայկական արտադրանքի, կոնյակի, գինու, վերամշակ­ված գյուղմթերքի նկատմամբ»: Նա ընդգծել է, որ վարչապետ Փաշինյանի պայմանավորվածությունները պետք է գործնական փուլ մտնեն աշնանը հայ-վիետնամական գործա­րար համաժողովի ընթացքում, հավելելով, որ քաղաքական առումով երկու երկրներն ունեն լիարժեք փոխըմբռնում, ինչը ևս կա­րևոր է հատկապես միջազգային հարթակնե­րում համագործակցելու առումով:

Հայ-վիետնամական գործարար համաժո­ղովը Փաշինյանի մեծաթիվ պատվիրակության այցի միակ առարկայական ձեռքբե­րումն է, սակայն անկեղծ լինեմ՝ այդ համաժո­ղովի առարկայական, գործնական նշանա­կությունը գերագնահատել պարզապես չի կարելի: Բանն այն է, որ մեր երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն անցած տարվա ընթացքում չի հասել անգամ 50 միլիոն դոլարի, ու այս համատեքստում դժվար է ակնկալել որակական բեկում, մանավանդ, որ Հայաստանն ու Վիետնամը չունեն ընդհանուր քաղաքական, տնտեսական օրակարգ:

Սինգապուրը պետք է դիտարկել մի փոքր այլ տեսանկյունից, որովհետև հարավ-արևելյան Ասիայում գտնվող այս երկիրն ունի զւսրգացման մի մոդել, որն ուսանելի է ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի շատ երկրների համար, որոնք ցանկանում են հաղթահարել աղքատությունը, զարգացնել տնտեսությունը:

1965-90 թթ. Սինգապուրում ՀՆԱ-ն մեկ մարդու հաշվով 400 դոլարից բարձրացավ 12,2 հազար դոլարի, ինչի հետևանքով հարավ-արևելյան Ասիայի այս փոքրիկ պետությունը համալրեց աշ­խարհի տասը հարուստ երկրների թիվը:

Հենց սա է «սինգապուրյան տնտեսական հրաշքի» հիմնական հետևանքը՝ մարդու բարեկեցությու­նը: Դատարկ սառնարաններով հնարավոր չէ շարունակ խոսել տնտեսական հեղափոխու­թյան մասին: Հուսանք՝ Սինգապուրում Նիկոլ Փաշինյանը հասկացել է այս ճշմարտությունն ու այն աքսիոմը, որ պոպուլիզմը բարեփոխում­ների լավագույն ուղեկիցը չէ:

Սակայն այս պարագայում էլ անպայման չէ ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի մեծաթիվ պատվիրակության այցն արդարացված էր, որովհետև զարգացման մոդել ուսումնասի­րելու համար ավելի կարևոր է փորձագիտա­կան, մասնագիտական խմբեր գործուղելը: Համենայն դեպս, քիչ սպասելի է, որ սինգապուրյան այցից հետո Նիկոլ Փաշինյանի հայ­տարարած տնտեսական հեղափոխությունը բովանդակություն կստանա՝ դուրս գալով կարգախոսային կաղապարից:

Իսկ առայժմ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչի համար ընդ­դիմադիր դիրքերից քննադատել է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, այլ խոսքով՝ գործող վարչապետի պաշտոնական այցերն ավելի շատ տուրիստական բնույթ են կրում՝ երկրին չբերելով առարկայական օգուտներ: Նոր Հայաստանում հին ավան­դույթները շարունակվում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 1195 անգամ
Լրահոս
Էս նվաստացմանը մենք վերջ ենք դնելու․ Սամվել Կարապետյանը գիտի՝ ինչպես (video) Գյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդականի կողմից հափշտակված 8 հողամասը վերադարձվել է համայնքին Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին. Սերժ Սարգսյան Շատ շուտով մեծ պատասխանատվություն ենք վերցնելու մեզ վրա. Սամվել Կարապետյան (video) Եռակողմ հայտարարության 9-րդ կետը ՀՀ տարածքի որեւէ հատվածի կառավարման արտապատվիրակման մասին չէր Ստեփանակերտի Ս. Աստվածամոր մայր տաճարի ավերումը մշակութային արժեքների պաշտպանվածության խախտում է Նիկոլ, հին ցավին գումարեցիր նորը, առաջին հայրենազրկմանը գումարեցիր երկրորդը․ Աշոտյան Եթե լսումներ չկազմակերպեն անհետ կորածների հարցով, տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Գլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ» Կանխատեսվում է նորմայից ցածր ջերմաստիճան Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Այս գազանային ոճրագործությունը որևէ արդարացում չունի և հատուցում է պահանջում․ հատուցումը գալու է Ամեն օր նման մի առիթ տալիս է. «Փաստ» Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած «Ջահերով երթը» տանել չեն կարողանում մեր «խաղաղասեր հարևանները». Վարուժան Գեղամյան Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ Ռուսաստանի հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան. «Հրապարակ» Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ» 1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am