Ալեկոծվող Վրաստանն ու ռուսական նոր, խիստ պատժամիջոցները

 

Վրաստանն ալեկոծվում է ռուսական և հակառուսական ուժերի բախման կիզակետում: Սկանդալը սկանդալի հետևից. նախօրիեն առավոտյան «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հաղորդավարն ուղիղ եթերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հայհոյանքներ հնչեցրեց` խախտելով էթիկայի բոլոր նորմերը: Ճիշտ է` Վրաստանի իշխանությունները հանդես եկան հայտարարություններով, որ կատարվածն իրենց համար անընդունելի է, բայց ակնհայտ է, որ կատարվածը կրակի վրա լցված յուղի պես էլ ավելի է բորբոքել ռուս-վրացական հրդեհվող հարաբերությունները: 

Միջադեպից ժամեր անց պարզ դարձավ, որ Ռուսաստանի Պետդումայում քննարկեկու է Վրաստանից հանքային ջրերի և գինու ներմուծման արգելք սահմանելու հարցը: Այս մասին ռուսական լրատվամիջոցներին հայտարարել է Ռուսաստանի իշխող կուսակցության խմբակցության նախագահ Սերգեյ Նևորովը: «Վրաստանում ռուսաֆոբիայի նշաններ կան, ինչը վտանգ է առաջացնում Ռուսաստանի քաղաքացիների համար: Այսօր Դումայի խորհրդի նիստին կդնենք Վրաստանից հանքային ջրերի, գինու ներմուծման և դեպի Վրաստան դրամական փոխանցումների արգելք սահմանելու մասին հարցը»,- ասել է նա: Որոշ փորձագետներ կարծում են, որ ռուս պատգամավորների այս առաջարկը թերևս կապված է եթերում Պուտինի ուղղված հայհոյանքների հետ:
«Տասս» լրատվական գործակալության տեղեկատվությամբ, Դումային պատգամովր Լեոնիդ Սլուցկին ասել է, որ Ռուսաստանի դաշնության պետական Դուման արդեն ընդունել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությունը Վրաստանից հանքային ջրերի և գինու ներմուծման և դրամական փոխանցումների արգելք սահմանելու վերաբերյալ:
Դումայի անդամը չի բացառել, որ ռուսաստանյան օրենսդիրը սրա հետ մեկտեղ ավելի խիստ միջոցներ կձեռնարկի: Նա նշել է, որ դրա անհրաժեշտությյունը կա, «քանզի այն ինչ տեղի ունեցավ «Ռուսթավի 2»-ի եթերրում, բանականության սահմաններն անցնում է, նման քայլերը բացարձակապես անընդունելի են»,- ասել է նա:
Ինչպես նշել է Սլուցկին հուլիսի 9-ին, դուման ծրագրում է լիագումար նիստի ընթացքում քննարկել «Վրաստանի հակառուսական հիստերիայի մասին» նախագիծը, այդ թվում` Գաբունիայի մենախոսությանն արձագանքելու հարցը: Հիշեցնենք, որ հուլիսի 8-ից Պուտինի հրամանագրով արգելվել են Ռուսաստան-Վարսատան ավիաչվերթները:

Բացի այդ` INTERFAX-ի հաղորդմամբ` Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում խորհրդարանի շենքի դիմաց և Պիոներների պալատից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա տեղի են ունեցել բողոքի երկու ակցիաներ միաժամանակ: Բողոքող խմբերին իրարից բաժանել է ոստիկանների պատնեշը: ԼԳԲՏ համայնքի միջոցառումներին դեմ հանդես եկող ցուցարարները, երկնքում ծածանվել է սեռական փոքրամասնությունների դրոշը՝ կցված դրոնին։
Խորհրդարանի շենքի դիմաց գտնվող հրապարակը զբաղեցրել են ռադիկալ խմբավորումներըև հայտարարել են, որ մտադիր են վերականգնել Թբիլիսիում կարգ ու կանոնը և դադարեցնել «այլասերվածների երթերը և ակցիաները»:
Ոստիկանության պատնեշի մյուս կողմում 18 օր շարունակ բողոքի ակցիաների մասնակիցներն են եղել, ովքեր պահանջում էին ՆԳ նախարարի հրաժարականը և հանդես էին գակիս ԼԳՏԲ համայնքի իրավունքների պաշտպանության դիրքերից: Այս առճակատման մեջ արդեն առաջին բախումն է եղել և քաշքշուկի արդյունքում «վրացական երթ»-ի մասնակիցները վնասել են հակառուսական ակցիայի մասնակցի գլուխը:
Սպասենք զսարգացումներին:

Հայկ Դավթյան

դիտվել է 1800 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am