ՀՀ հարևանի կոշտ հակաքայլը

Անցած օրերին սենսացիոն տեղեկություններ ստացվեցին Իրանից: Կիրակի օրը Իրանը սկսեց մեծացնել ուրանի հարստացման ծավալները: Ըստ երկրի իշխանությունների, իսլամական հանրապետությունը կհատի 2015-ին կնքված միջուկային համաձայնագրով սահմանված 3.67 տոկոսի հարստացման առավելագույն շեմը:

Միջուկային համաձայնագրի կատարումից ևս մեկ հետքայլի մասին Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին. «Միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների նվազեցմանն ուղղված մեր երկրորդ քայլի պատճառը մեկն է` Եվրոպան և համաձայնագիրը կնքած մյուս պետությունները չկարողացան որևէ արժեքավոր քայլի դիմել, որ հնարավորություն կտար երաշխավորել Իրանի կողմից ստացվող եկամուտները, մասնավորաբար՝ նավթի վաճառքի արդյունքում ստացվող ֆինանսական մուտքերը»:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը 2015-ին կնքված միջուկային համաձայնագրից իր երկրի հրաժարման մասին հայտարարեց 2018-ի մայիսին: Վերջին մեկ տարում Վաշինգտոնը աննախադեպ կոշտ պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ` մի շարք երկրների ստիպելով հրաժարվել իսլամական հանրապետությունում արդյունահանված նավթի ձեռքբերումից: Բացի այդ, ամերիկյան պատժամիջոցների արդյունքում իրանական բանկերը մեկուսացվեցին միջազգային ֆինանսական կառույցներից:

ԵՄ առաջատար պետությունները` Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան ամիսներ շարունակ բանակցում էին` փորձելով ամերիկյան պատժամիջոցները շրջանցող և Իրանի հետ առևտրի բնականոն շարունակությունն ապահովող մեխանիզմ ստեղծել: INSTEX կոչվող այդ կառույցը ի վերջոս ստեղծվեց, սակայն իրանցիների համոզմամբ այդպես էլ չկարողացավ ծառայել իր հիմնական նպատակին:

«Բանակցությունների և դիվանագիտության ճանապարհը բաց է: Կարևոր է սակայն, որպեսզի մենք կարողանանք այնպիսի նորարարական լուծումներ գտնել, որոնք թույլ կտան բավարարել մեր պահանջները` նախևառաջ բանկային և նավթի [վաճառքի] բնագավառներում: Մենք պատրաստ ենք բանակցել 4+1 ձևաչափում: Եթե Ամերիկան նույնպես ցանկանում է այդ բանակցություններին մաս կազմել` մենք դեմ չենք, բայց մի պայմանով` մինչ այդ Միացյալ Նահանգները պետք է վերացնի մեր դեմ սահմանված պատժամիջոցները», ասում էր Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալը:
Իրանցի դիվանագետի խոսքով, ի դեպ, Թեհրանը 2015-ին կնքված համաձայնագրի դրույթներից աստիճանաբար է հրաժարվելու` 60 օրը մեկ նոր մի քայլի դիմելով: Չնայած դրան՝ Իրանի իշխանությունները պնդում են, որ իրենց գործողությունների գլխավոր նպատակը միջուկային համաձայնագրի փրկությունն է: «Մենք ցանկացած գնով կշարունակենք հավատարիմ մնալ միջուկային համաձայնագրին: Եթե մենք ավելացրել ենք ուրանի հարստացման ծավալները, ապա դրա միակ նպատակը համաձայնագրի փրկությունն է: Դա է մեր կառավարության նպատակը», ասել է Իրանի կառավարության մամուլի խոսնակ Ալի Ռաբիեին:

Այսպես, Իրանի իշխանությունները հայտարարում են, որ կարող են վերագործարկել ուրանի հարստացման համար օգտագործվող ցենտրիֆուգները, իսկ միջուկային վառելիքի հարստացման ծավալները կարող են հասցվել 20 տոկոսի: Թեհրանում նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի Ատոմային էներգիայի գործակալության խոսնակ Բեհրուզ Քամալվանդին:

Մասնագետների գնահատմամբ, ուրանի հարստացման 20 տոկոսանոց մակարդակ ապահովելուց հետո իրանցի գիտնականները արագորեն կարող են այդ ցուցանիշը հասցնել 90 տոկոսի, ինչից հետո միջուկային զենքի ստեղծումը կարող է զուտ ժամանակի խնդիր դառնալ:

ՄԱԿ-ի կազմում գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ տեղյակ է Թեհրանից հնչող հայտարարություններին և առաջիկայում կուսումնասիրի իրանցի պաշտոնյայի պնդումները:
Այսպես, ԱՄՆ-ի կողմից Իրանի հանդեպ քաղաքականությունը ունեցավ հետևանքներ: Իրանը կոշտ հակաքայլերի է դիմում:

Իրանից հնչող հայտարարություններն առաջիկայում կանդրադառնան տարածաշրջանային քաղաքականությանը: Արևմուտքը, ըստ ամենայնի կդիմի հակաքայլերի:

Հայաստանի հարևան պետության շուրջ զարգացումները զարգանում են կայծակնային արագությամբ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7954 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am