Ընտրակաշառքին պետք է վերջ տրվի. Սասուն Միքայելյան
Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը կարծում է, որ այսօր ընթացող Հրազդանի քաղաքապետի ընտրություններում հաղթելու է ժողովուրդը: Միքայելյանն իր հաղթելու հնարավորությունը մեծ է համարում: «Ժողովորդի համար ես ծառայել եմ տարիներ շարունակ, եւ չեմ կասկածում, որ ժողովուրդն իր գնահատականը կտա: Թեկուզ այդքան ընտրակաշառք է բաժանվում, բայց մարդիկ այսօր ավելի ճիշտ են մտածում, հասկացացել են՝ ինչ է կատարվում, վեջիվերջո ընտրակաշառքին պետք է վերջ տրվի, իսկ վերջ դնողը ժողովուրդն է իր ձայնով»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սասուն Միքայելյանը:
