Նիկոլ,ձայն հանիր

Հերթական սկանդալի մեջ է հայտնվել Նիկոլ Փաշինյանի ամենասկանդալային պատգամավորը՝ Հայկ Սարգսյանը: Պատգամավորն իր <<նանարներին>> տարել է նախագահական նստավայր, սելֆիներ արել, լուսանկարվել պետության խորհրդանիշների հետ, նախագահականի տարբեր սենյակներում նստել, այդ պատմական պահերն էլ անմահացել: Եւ այս ամենը հայտնվել է լրատվամիջոցներում, մասնավորապես՝ Hraparak.am-ում: Ոսկի երիտասարդության մեր օրերի հերս պատգամավորի մասնակցությամբ սա ոչ առաջին, ոչ էլ վստահ են՝ վերջին սկանդալն է լինելու: Թավշյա հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի թիկունքը պահած այս երիտասարդը, որը հետո հռչակվեց ախրանիկ-պատգամավոր, սահուն կերպով բարձրանում է պետության թիկունքին: Նրա արտասովոր կապերի, ունեցվածքի, կենցաղի ու պահվածքի մասին մամուլն անդրադառնում է գրեթե ամեն օր: Սկսած անվանական բաճկոնից, վերջացրած շքեղ ավտոմեքենաներ, գողականների հետ խնճույքներ, դեբոշներ, հայտարարություններ, հակաօրինական կոչեր: Իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը քար անտարբերություն են դրսեւորում: Արդյունքում մարդը հասել է նախագահական, իր <<ծտերի>> հետ անարգում է պետական ինստիտուտներն ու խորհրդանիշերը, ի վերջո, մենք հարկատուներս պարտավոր չենք ու չենք ուզում մեր միջոցների հաշվին պահվող ինստիտուտներում ինչ-որ նանարներ ու անհայտ ծագման պատգամավոր իրենց հաճույքները վայելեն, դրան վերաբերեն իբրեւ ժամանցի կենտրոնի, խրախճանքի օբյեկտի վերածեն:

Երբ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը այցելեց հայտնի մաքսատուն ու աշխատասենյակներից մեկի անկյունում տեսնելով լքված ու փոշու մեջ կորած եռագույնը իրեն ծեփեց պատերին, փռվեց ասֆալտին, ափերից դուրս եկավ այն աստիճան, որ գերազանցեց օրենքով իրեն վերապահված լիազորություններն ու տեղում կնքեց աշխատակցի դատավճիռը՝ ազատել աշխատանքից: Նա իր այդ քայլը բացատրեց, թե այլ կերպ չէր կարող լինել, քանի որ անարգվել է մեր պետական խորհրդանիշներից մեկը, ինչը վերաբերմունք է նաեւ սեփական աշխատանքի նկատմամբ:

Հիմա էլ մենք՝ հարկատուներս, համենայն դեպս, ոչ այնքան հպարտներս նույն ցնցակաթվածի մեջ ենք ու սպասում ենք, որ Նիկոլ Փաշինյանն էլ որպես ազնիվ հայրենասեր, ինչպես դա ցուցադրեց մաքսատանը, այս անգամ էլ նույն զգացողությունները կապրի ու կկրկնի այն, ինչ մաքսատան աշխատակցի հետ: Նույնը կանեն իր ընտանիքի անդամ երը, որոնք նույնպես մասնակցում էին այդ <<անարգաքի>> օպերացիային ու փորձում հիմնավորել տան մեծի արարքը: Բա Նիկոլ Փաշինյանի երկրպագուների բանակը, դե այն էլի՝ Իմ Քայլը, որի ներկայացուցիչները մեկը մյուսին հերթ չտալով ստատուսներ էին գրում, հարցազրույցներ տալիս, աչքերը թրջող մտքեր հայտնում, որ հայրենասիրությունը սկսվում է պետական խորհրդանիշների նկատմամբ վերաբերմունքից:

Այո, համաձայն ենք, դուք ճիշտ եք, հիմա ժամանակն է ձեր ճիշտը առաջ տանելու, ձեր սկզբունքայնությունը պահելու, ցույց տալու ու, ի վերջո, ձայն հանելու:

Անի Սահակյան

դիտվել է 6177 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am