Հանձնաժողովի նախագահը՝ կուտակումների մասին
Այս պահին ինչպես Թալինից տեղեկացնում է Yerkir.am–ի լրագրողը, 15/1 ընտրատեղամասում կուտակումներ են: Մեր լրագրողի դիտարկմանը, թե արդյոք դա նորմալ է, հանձնաժողովի նախագահ Ավետիք Ավետիքյանն ասաց. «Նորմալ չի, բայց ոչինչ»: Ըստ նրա՝ մարդիկ «մի քիչ են շատ»: Նշենք սակայն, որ ընտրատեղամասում դիտորդական առաքելություն իրականացնող «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Նաիրա Գրիգորյանը հայտնեց, որ անընդհատ մարդկանց կուտակումներ են լինում: Հանձնաժողովի նախագահը նշում է, որ մարդիկ շատ-շատ են, եւ ինքը պարբերաբար փորձում փակել նրանց մուտքը ընտրատեղամաս: Արձանագրենք սակայն, որ ընտրատեղամասում նախատեսվածից շատ մարդիկ կան: Նշենք, որ հանձնաժողովի նախագահը քաղաքապետարնի աշխատակից է:
