Որպես թիրախ ընտրել են երկրորդ նախագահին,քանի որ գործ ունենք ուժեղ մարդու հետ.Վարդան Բոստանջյան

Հարցազրույց տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ:/Մաս 1-ին/

-Մինչ տնտեսական հարցերին անդրադառնալը խոսենք ներքին խնդիրների մասին,կա՞ր արդոք ճգնաժամ,շատերը կարծում են,որ նույնիսկ սահմանդրական ճգնաժամի առաջ ենք կանգնած,տեսնո՞ւմ եք նման իրավիճակ,եթե տեսնում եք ,ապա լուծումները ինչպիսի՞ն են:

-Սահմանադրական հարաբերությունների մասնագետ չեմ,այդուհանդերձ հասկանում եմ այս հարաբերությունները և ակնհայտորեն չկա այդպիսի երևույթ ՝ճգնաժամ,պարզապես իշխանություններին պետք են այնպիսի քայլեր,որպեսզի կարողանան սեփականաշնորհել ամեն ինչ երկրում,բռնապետին բնորոշ ավտորիտար ,տոտալիտար,որն ուզում եք ֆիքսեք,այդ կառավարման պահանջով :Արդեն իսկ օրենսդիրը որպես այդպիսին չկա, այն ,ինչ ասվում է,մինչև անգամ սխալ,անհեթեթություններ,դատական իշխանությունը տվայտանքի մեջ է,չի իմանում աջ գնալ,թե ձախ,վարքագիծ չկա,պետք է ենթարդել,որ դատական համակարգն էլ որպես այդպիսին չկա,մնացել է Սահմանադրական դատարանը որպես բարձր կառույց:Ցանկացած երկրի պարագայում,այդ թվում նաև ՀՀ-ի համար,հիմա սա պետք է սեփականաշնորհվի,խամաճիկների դատարան պետք է դառնա,որի պարագայում բստրում են սահմանադրական ճգնաժամ հասկացությունը,որը չկա:Ամոթ է երկրի,ամբողջ մեր հայ ազգի համար ամոթ է և հավատացեք,որ Եվրոպական կամ միջազգային որևէ կառույց հնարավոր չէ,որ ուղղակի ,թե անուղղակի չասի այս մասին:

-Ի՞նչ դիմակայություն կամ դիմադրություն կա այսպես ասած ընդդիմության կողմից:

-Ընդդիմությունը կարծես թե չկա,տատանումների մեջ է,չի իմանում ինչ ես պահել իրեն,որ հանկարծ վատ չլինի,նման ընդդիմություն չի լինում:Իշխանությունը որպես կանոն ոչ մի համակարգային,ոչ մի սֆերի գործողություններ չի անում,լավագույնը, իբր մատուցում է հասարակությունը հարկային օրենգրում փոփոխությունները,որը մասնագետների և մնացած կողմից որակվեց ոչինչ չտվող:Իշխանություն- ընդդիմություն հարաբերակցությունը կարծես թե զոհված վիճակում լինի,այդուհանդերձ հենց բուն քաղաքական խմբավորումների մեջ գոյություն ունեն շատ անհարմարություններ:Եթե լսեցիք հենց մեր երկրի հետաքրքիր անձնավորություններից մեկը՝Սասուն Միքայելյանը,ուզենք ,թե չուզենք,ինքը մեր երկրի համար կուրծքը դեմ տված անձնավորություն է, ազնիվ մարդ,ասաց,որ եթե դասեր չքաղենք, թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում: Սա զգուշացնող բառ էր:

-Թիմակիցների՞ն:

-Բա հո ինձ չէր զգուշացնում:

-Սա ինչի՞ ցուցիչ էր:

-Հասարակությունը, խոշոր առումով, հասկանալի է,որ հոգնել էր,զզվել էր,արդեն ձևավորված հարաբերություններից և բնականաբար այս մուտքը,որը հեղափոխություն չէր,այլ պարզապես մուտք, պայամանավորված էր նրանով,որ հասարակությունը այլևս չէր ուզում այն հին հարաբերությունների դաշտում գտնվել,բնականաբար է,որ այս պարագայում սպասում էին արմատական փոփոխությունների և սրանք երբեք պետք չէ նույնացնել եկամուտների կտրուկ բարձրացմամբ,աշխատատեղերի մեծացմամբ,գոնե մենք պետք է նկատեինք այն դրական միտումները ,որոնք ուղղված լինեին մեր հետագա զարգացմանը:Բայց հիմա գոյություն ունի անարոշ ,ջղաձգային վիճակ:

-Դուք շփոթ նկատու՞մ եք այս իշխանությունների մոտ,որ հայտնվել են մի տեղում, չգիտեն,թե ինչ է պետք անել տնտեսությունում երկիրն առաջ տանելու համար:

-Ես կարող եմ կանխավ ներողություն խնդրել,ասել ,որ սա սուբյեկտիվ կարծիք է ,բայց ես համոզված եմ,և չեմ տեսնում մասնագետների,տեսնում եմ սարսափելի, իրենցից դժգոհ սուբյեկտների,մարդկանց,որոնք ըստ էության հասարակության մեջ ունեցել են շատ տրիվիալ մոտեցում,զբաղված են եղել սելֆիներով,զվարճանքներով,տարբեր դատարկ,ոչինչ չասող բաներով և միանգամից ձեռք են բերել իշխանություն:Սրան զուգահեռ կորում է ամբողջ ազգայինը,ընդհանարպես հայ ազգը լավ է ապրել,թե վատ,ճոխ ,թե ոնց,մենք ձևավորել ենք ամենազանազան արժեքներ,հազարամյակներ այդ արժեքների տերն ենք եղել,դա ընտանիքն է,դա բարոյականությունն է:Տեսեք՝ հիմա ովքեր են,հավատքի հետ կապ չունեցող անձինք,ապակողմորոշված սեռական սուբյեկտներ,և այն:Միգուցե ամպը գալիս է և հնարավոր չէ կասեցնել,բայց իմ նման թող պեսիմիստ մարդ լինի,ես վատ եմ զգում այս ամենից:

-Ի՞նչ զարգացումներ եք տեսնում և պետք անընդհատ խոսենք ձևավորվող հակակշիռների մասին,տեսնո՞ւմ եք :Ամենամտահոգիչ բանը, եթե նույնիսկ կա,բոլորը աշխատում են առանձին-առանձին,չկա մի ծրագիր,գաղափար,մի շարժում,մի մոտեցում:

-Այս պարագայում կարծես թե ցցուն չի երևում ուժ ,որը պետք է դիմակայի այս անհեթեթությանը:

-Իրենք որպես թիրախ ընտրել են կոնկրետ մեկին և մեկ ուղղություն:

-Հիմա այդ մեկին ընտրել են ի դեմ երկրորդ նախագահի,հասկանալի է,որ գործ ունենք ուժեղ մարդու հետ,այս երկիրը ի դեմս երկրորդ նախագահի ունեցել է ուժեղ կառավարող ղեկավար,պայամանավորված բազմաթիվ սուբյեկտիվ ու անձնական վրեժխնդրություններով ,խանդով ,նախանձով և այլն, և այս բոլորը հավաքվել,կուտակվել է մի տեղ և ցցուն հրաբխի պես մարդկանց մեջ դուրս է տվել:Որոշները անշնորհակալ ձևով են դիտում,ես հակված չեմ, իմ պատգամավոր եղած ժամանակ երկրոդ նախագահը միգուցե ամենադժգոհներից մեկը ինձանից էր,բայց ես մտածում եմ,թե ով մեր երկրին բերեց ինչ-որ հաջողություններ:Այդ պարագայում ես մտածում եմ,որ մարդ արարածը պետք է շնորհակալ լինի ,անշնորհակալությունից վատ բան չկա:Մեկ շնչին ընկնող 650 դոլարի փոխարեն դա ունեցել ենք մենք 1998 թվականին ,մենք դարձել ենք 4000 դոլար և մինչև հիմա մնացել է,դա արել է երկրորդ նախագահը,մենք 300 միլիոն բյուջեից ունեցել ենք 3 միլիարդ ՝10 անգամ ավելացած, ես չեն ուզում ուրիշ թվեր ասել, ու այդ բոլորի պարագայում ունենալ նման անշնորհակալ մոտեցում, առնվազն դատապարտելի ու ահավոր բան է:

-Ինչպիսի՞ն պետք է լինի Հանրապետական կուսակցության չափաբաժինը:

-Հանրապետական կուսակցությունն էլ խոցելի տեղեր ունի,իհարկե շատ լավ անձնավորություններ են,մասնագետներ,բայց բոլոր դեպքերում,այն հարաբերությունները որոնք կուզենային մեր հասարակությունը տեսնել,դրանք խոշոր առումով որոշակի կլանային էին ,որոշակի մենաշնորհային իրավիճակներ կային,և այլն:Այս բոլորի դեմ ակնհայտորեն հնարավոր չէ դիմանալ և համակերպվել:Չմտածենք,որ միանգամից եղել է սխալ փոփոխություն,ճիշտ է եղել,բայց մենք ուզում էինք,որ ճիշտը շարունակական լիներ:

-Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճն այս տարվա հունվար-մայիսին կազմել է 7.3%` 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Ցուցանիշները հրապարակել է Վիճակագրական կոմիտեն՝ նախնական տվյալների ամփոփմամբ։Պարոն Բագրատյանն ասել է՝ով նման բան ապացուցի խոստանում եմ Նոբելյան մրցանակ:

-Ես չեմ ուզում ապակողմնորոշվածների շարքում լինել,որ կարող են մեկնաբանել,պարզապես մեր վիճակագրական կոմիտեն ներկայացնում է այն թվերը,որոնք հաճելի են այսօրվա իշխանության քիմքին:Մի հասարակ բանի մասին խոսեմ,բայց ամենակարևորի ՝ներդրումների ,որոնք որպես այդպիսին չկան:2018 թվականի առաջին եռամսյակին ներդրումների ծավալը եղել է 95 միլիոն,այս տարվա առաջին եռամսյակին եղել է 34,4 միլիոն,գրեթե 3 անգամ պակասել է:Էլ պետք չէ առաջնորդվել ցուցանիշներով:Տնտեսական ակտիվության ցուցանիշը դա կեղծ ցուցանիշ է ,երբևիցե ցույց չի տալիս տնտեսական զարգացումը,դա անհեռանկար, անօգուտ,անհետևանք աշխատանք է և անընդհատ:Այս վիճակագրական թվերը որ նայում ենք ՝փաստորեն մեր երկրում շատ են սիրում շահումով խաղեր, զվարճանքներ …

-Այսօրվա մասին եք խոսո՞ւմ:

-Եթե զվարճանում ես ,այն էլ ուրիշի՝պետության հաշվին նաև այլ-այլ սուբյեկտների հաշվին,այդտեղ մեծանում են ֆինանսական կեղծ հոսքերը,գումարվում է շրջանառությանը և ստացվում է,թե ինչքան ակտիվ էին:Այդ պարագայում իբր թե դրամը,արժույթը բերում է շրջանառության մեծացման,տնտեսական ակտիվության:Փաստորեն , մենք հանկարծ ուզում ենք լավ զգալ բարձր տեխնոլոգիաների կտրվածքով,հռչակում ենք,որ այն գերակա է,կարևոր տեղ է գրավում:Հոնգոնկը,որը քաղաք-պետություն է,դրա մեջ արտահանման ծավալի 56 տոկոսը բարձր տեխնոլոգիաներն են:Հայաստանի առանց այն էլ ոչ մեծ արտահանման մեջ, բարձր տեխնոլոգիանները կազմում են 0,19 տոկոս,դրանք իմ ստեղծած թվերը չեն:

- Բոլոր ազդակները կան ասելու, որ ՀՀ-ում տնտեսությունը գտնվում է շատ լավ տրամադրվածության մեջ, Ազգային ժողովում 2018 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունն ամփոփելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ներդրումներ կատարվում են, և այդ ներդրումները երևում են պաշտոնական ցուցանիշներից:Դրանից մի քանի օր հետո՝հունիսի 28-ին, ԿԲ-ն րապարակվել է առաջին եռամսյակի ՀՀ վճարային հաշվեկշիռը, սա այն փաստաթուղթն է,որը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների վերաբերյալ ՝դատելով դրանից խոսում էնրա ամսին,որ ընդամնեը 34,4 միլոն դոլար է կազմել առաջին եռամսյակում:

-Ես իրավունք չունեմ,ոչ էլ թույլ կտամ հակառակվելու վարչապետի,կամ որևէ մեկի հետ,շատ կխնդրեի վարչապետին այդ ազդակներից գոնե մեկի մասին ասել:Ազդակները լավ բառ է,առավել ևս ոչ ոչ բոլորն են հասկանում,թե ինչ է ազդակը:Բայց թող ասի այդ ազդակներից մեկը,որը կարող է նշան լինել ներդրումների հոսքի:

-Հակակոռուպցիոն հանձնաժողով ձևավորեցին,շատերը զավեշտ համարեցին,ասելով,որ եթե դուք առավոտից երեկո ասում եք,որ երկրում կոռուպցիա գոյություն չունի,ինչի՞ համար է այս կառույցը:Կամ գուցե նախկինների համար է:

-Ինչի՞ եք ստեղծում դա ,երբ կոռուպցիա չկա,եթե չկա բոլոր ներդրողները հիմա՞ր են,ինչի չեն գալիս,որքան հասկանում էի այդ ազդակների տակ բոլորը պետք է ազդվեին և հերթի կանգնեին,ես սպասում եմ այդ հերթին: Սինգապուր,Վիետնամ շրջագայությունից հետո,գուցե հերթ լինի:Ժամանակի առումով դժվարություն ունենք:

-Խնդիրները որո՞նք են,ին՞չն է պատճառը,որ չկան ներդրումներ ,ակտիվություն:Սփյուռքի հետ շատ եմ շփվել, բոլորը շատ երջանիկ էին այն բանի համար,ինչ տեղի ունեցավ Հայաստանում:

-Նրանցից Հայաստանում հանդիպե՞լ եք:

-Չեն շտապում որևէ ներդրում անել,թեպետ առաջին ցուցիչն այն էր,որ եթե կար վստահություն,ուրեմն Հայաստան համահայկական հիմնադրամի ֆոնդին պետք է մեծ գումարներ փոխանցված լինեին,սակայն չտվեցին:Այն ժամանակ Սերժ Սարգսյանին և իր ընտանիքին էին մեղադրում,երկրում ապրում է 20 ընտանիք,որոնց մի մասը փախել է,մյուս մասն էլ դատավարությունների մեջ է:Հիմա երկրում ին՞չ է կատարվում:

-Ես չեմ հասկանում,թե ինչ է կատարվում,իզուր եք փորձում ինձանից իմանալ:Երկրում որևէ մեկը կոպիտ ասած՝շունը տիրոջը չի ճանաչում,մեկը բողոքում է,մեկը՝գովում,մեկը ՝սարերի քաղաք է նկարագրում:Ես մտահգոված եմ իմ երկրի հոգսերով,միգուցե ասեք՝ ես վատ գույներով եմ պատկերացնում,թող Աստված տա ես սխալվեմ:Վիճակը վիճակ չէ:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 1486 անգամ
Լրահոս
Ամեն ինչ թանկ է, թոշակը տալիս ենք կոմունալների՝ պրծնում է. քաղաքացիների բողոքները (video) Վթարվել է ջրատարը, մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից նոր զոհեր կան Հայտնաբերվել է մայթին կայանած Lexus-ը Ահազանգ․ Նոր Նորք Վիլնյուսի 107 շենքի բակում համաճարակի օջախ է Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ #ՈՒՂԻՂ. ԱԺ-ում երեկ Նիկոլն իրեն կորցրել է. «համբալաշոուներն» արդեն պայթում են. պահեստազորի գնդապետ (video) Օպերատիվ տեղեկությունը հավաստի էր Ապրիլի 16-ին և 17-ին գազ չի լինելու Սխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ» Ընտրվել է Դավիթ Խաչատրյանը Մեր ուժեղ կանանց նկատմամբ հետապնդման պատմության մեջ ուշագրավ եւս 2 հանգամանք կա. Գոհար Մելոյան ՌԴ տիեզերական կարողությունների աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի ռազմավարական նպատակների համար ՌԴ հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են 207 ուկրաինական անօդաչու թռչող սարք Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել ՀՀ ճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ ԿԳՄՍ նախկին պաշտոնյաները հաղթել են նախարարի դեմ դատը. «Հրապարակ» Զատիկն էլ անցավ, բայց եկեղեցին պատրաստ չէ. «Հրապարակ» Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ» Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ» «Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փաստ» Սխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը խախտում է արդար մրցակցության սկզբունքը. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am