Փաշինյան-Պուտին հեռոխոսային զրույցի նուրբ դետալները. Պուտինը չի շնորհավորել, Փաշինյանը չի ցավակցել

Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրառում էր արել, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Վերջին օրերին հեռախոսազրույցներ եմ ունեցել նաև ԵԱՏՄ բոլոր երկրների նախագահների հետ: Բոլոր հեռախոսազրույցները վերաբերում էին ԵԱՏՄ ընթացիկ և երկարաժամկետ օրակարգի հարցերին: Քննարկեցինք նաև ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի՝ հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք նիստի հետ կապված հարցեր: Իհարկե, բոլոր զրույցներում անդրադարձ է եղել նաև երկկողմ հարաբերությունների օրակարգերին»,– նշել էր Փաշինյանը։
Փաշինյան-Պուտին հեռախոսային զրույցին անդրադարձել է նաև պաշտոնական Կրեմլը` մանրամասներ հայտնելով Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հուլիսի 5-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ: Կրեմլի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանն առնչվող հարցեր՝ հաշվի առնելով կառույցում Հայաստանի ներկայիս նախագահությունը:
«Մասնավորապես, Պուտինը և Փաշինյանը քննարկել են հոկտեմբերի 1-ին Երևանում ծրագրված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև ԵԱՏՄ արտաքին կապերի ընդլայնման հեռանկարները»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ քննարկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում համագործակցության հարցը: Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները: Ուշագրավ է, որ Ռուսաստանի նախագահը Հայաստանի ղեկավարի հետ հեռախոսազրույցում չի շնորհավորել ՀՀ սահմանադրության օրը, իսկ հեռախոսային զրույցը, հիշեցնենք, տեղի է ունեցել հենց հուլիսի 5-ին՝ ՀՀ սահմանադրության օրը:
Հատկանշական է մի նկատառում. Փաշինյանի հետ զրույցից մեկ օր անց՝ հուլիսի 6-ին, Պուտինը, ըստ Կրեմլի պաշտոնական կայքի, հեռախոսային զրույց է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ Նորսուլթան Նազարբաևի հետ և շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը: Փաստորեն, Պուտինը Ղազախստանի նախկին նախագահ Նազարբաևի ծննդյան օրը հիշել և կարևորել է, իսկ ՀՀ սահմանադրության կապակցությամբ, եթե անգամ այդ օրը զրույց է ունեցել ՀՀ վարչապետի հետ, չի հիշել կամ չի ցանկացել հիշել այդ մասին:
Ընդ որում, պաշտոնական տեքստերում չի նշվում, թե ով է եղել զանգահարողը: Հաշվի առնելով սակայն, որ ՀՀ վարչապետը պաշտոնական այցով այդ ժամանակ Սինգապուրում էր, կարելի է ենթադրել, որ զրույցի նախաձեռնությունը եղել է Կրեմլի ղեկավարինը, ով նոր էր վերադարձել Վատիկան կատարած պաշտոնական այցից:
Հատկանշական է նաև, որ Նիկոլ Փաշինյանը հեռոխոսազրույցի ընթացքում ցավակցական խոսք չի ասել հուլիսի 1-ին Ռուսաստանի ռազմածովային ուժերում տեղի ունեցած ողբերգական վթարի հետ կապված, որի հետևանքով զոհվել են 14 նավաստիներ, որոնց մեծ մասը՝ բարձր սպայական դասի ներկայացուցիչներ: Փաշինյան-Պուտին հեռախոսայաին զրույցից մեկ օր անց հեռախոսային զրույց է տեղի ունեցել նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի և Պուտինի միջև: Կրեմլի պաշտոնական կայքը հաղորդում է, որ հեռախոսային խոսակցությունը կատարվել է թուրքական կողմի նախաձեռնությամբ. զրույցի ընթացքում էրդողանը ցավակցել է Պուտինին՝ թուրք ղեկավարը անկեղծ ցավակցություն է հայտնել Բարենցի ծովում ռուս նավաստիների ողբերգական մահվան կապակցությամբ:
Եթե հեռախոսազանգը նախաձեռնված լիներ հայկական կողմից, ապա այս հանգամանքը հազիվ թե աչքաթող արված լիներ: Թերևս ուղևորության մեջ գտնվող Փաշինյանն այդ պահին նման նուրբ և կարևոր դետալներին անդրադարձ կատարելու համար պատրաստված չի եղել: Ինչ վերաբերում է Պուտինին, ապա նա Սահմանադրության տոնը կարող էր հատուկ շրջանցել՝ յուրօրինակ ձևով ակնարկելու համար, որ Փաշինյանին չի համարում սահմանադրական կարգի երաշխավոր: Մեծ քաղաքականության մեջ աննշան դետալներ չեն լինում, և սա նաև այն դեպքն է, երբ Կրեմլից ստացած հեռախոսազանգի օրն ու պահը երկրորդական չեն, մանավանդ որ զրույցի պաշտոնապես հրապարակված օրակարգում կարծես թե օպերատիվ հարցեր չեն եղել:

Հայկ Դավթյան

դիտվել է 6562 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am