Կրակը, բոցը շատ ուժեղ էր, ահավոր էր, չէինք կարողանում մոտենալ, անզամբ ես ուզում էի՝ այդ կախված աղջկան օգնել, չկարողացա, հնարավոր չէր, բոցն ահավոր շատ էր, կրակն ուժեղ էր, լրագրողների հետ զրույցում նշեց ականատես Արթուրը՝ ընդգծելով, որ ինքն անձամբ 5 զոհի մարմին է տեսել. «Մարդիկ դանդաղ մոխրանում էին, հնարավոր չէր մոտենալ ու օգնել: Ուղղակի չէիք պատկերացնում էդ կրակը ինչ էր, 5-6 մետր հեռավորությամբ հրշեժները չէին կարողանում մոտենալ, ջուր պահեին, ուր մնաց՝ գային՝ հանեին, օգնեին: Հնարավոր չէր»:
Հարցին, թե Պիկապի վարորդը փորձել է փախնե՞լ, Արթուրն ասաց, որ վերջինիս փախնելիս չի տեսել. «Չէր էլ ասում, որ Պիկապի մեջ էլի մարդիկ կան: Չեմ կարող ասել, թե ինչ էր կատարվում նրա հետ: Զապաս ակով ենք Պիկապի լուսամուտները կոտրել, որ մարդկանց հանենք»:
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին՝ ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա: Ըստ նախնական տվյալների՝ կան 6 զոհ և 12 տուժած:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը