Հայկական կողմը ադրբեջանական կողմին թույլատրել է շարունակել դիակների որոնողական աշխատանքները
Ի հավելումն ապրիլի 16-ին ԼՂՀ ՊՆ-ի կողմից տարածված հաղորդագրության` տեղեկացնում ենք, որ ՊԲ զինծառայողների կողմից հայտնաբերված չնույնացված (unidentified) առարկան նմանեցվել է (resembled) դիակի հետ, ինչը կարող է հաստատվել միայն որոնողական աշխատանքների արդյունքում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, այսօր հայկական կողմը ադրբեջանական կողմին թույլատրել է շփման գծի հյուսիսային ուղղությամբ շարունակել դեռևս ապրիլի 8-ից սկսված զոհվածների դիակների որոնողական աշխատանքները: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
