Ոչնչացվել է ԴԱԻՇ-ի մահապարտներ պատրաստող հրամանատարը
Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հրամանատարի ոչնչացման մասին: «ՆԳՆ հետախուզական խումբը հայտարարում է Մուհամմեդ Աբդ Մանաֆ ար-Ռաուի մահվան մասին Աբու-Քամալ քաղաքի աշ-Շիֆա հիվանդանոցում հունվարի 7-ին տեղի ունեցած օպերացիայի հետևանքով: Խումբը հաստատել է, որ մահացածը պատասխանատու էր Բաղդադում մահապարտներ պատրաստելու համար»,- ասվում է գերատեսչության կայքում, հայտնում է RIA Novosti-ն:
