Ովքեր են մամուլին դատի տվողները և ինչ են պահանջում

Հրապարակը գրում է. Արդեն գրել ենք, որ, ըստ «Ինֆորմացիայի ազատության կենտորնի» տվյալների, ներկայումս 91 դատական հայց կա ընդդեմ մամուլի։ Գրել էինք նաև, որ բացի հրապարակված նյութի հերքումից պաշտոնյաները նաև խոշոր չափի դրամական փոխհատուցում են պահանջում՝ այդպես ցանկանալով վրեժ լուծել լրատվամիջոցներից և վերջիններիս կանգնեցնել ֆինանսական լուրջ խնդիրների առջև։ Ձեզ ենք ներկայացնում բոլոր այն դատական գործերը, որոնցում քաղաքական ու հասարակական գործիչները հայցեր են ներկայացրել ընդդեմ լրատվամիջոցի՝ շատ դեպքերում պահանջելով խոշոր չափի փոխհատուցում։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը 6 դատական հայց է ներկայացրել ընդդեմ մամուլի, նա նաև դատի է տվել «Իրավունք» օրաթերթի լրագրող Իլոնա Ազարյանին և «Անդրադարձ» մամուլի ակումբին։

«Հրապարակի» դեմ դատական հայց ունի «Իմ քայլը» խմբակցության ևս մեկ պատգամավոր՝ Անդրանիկ Քոչարյանը, նա էլ պահանջում է 1 մլն դրամ։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Սոուշլ մեդիա» ՍՊԸ-ի, նա դրամական փոխհատուցում չի պահանջել։ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը դատական հայցեր ունի ընդդեմ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերութան, «Սյունյաց աշխարհ» թերթի, յուրաքանչյուրից պահանջում է 2 միլիոն դրամ, «Սյունյան աշխարհ» թերթի դեմ քաղհայց ունի նաև «Զանգեզուրի պղանձամոլիբդենային կոմբինատի» գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը՝ 1 միլիոն դրամ պահանջով։

ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը դատական հայց ունի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի՝ այլ կերպ ասած «Հայկական Ժամանակ» օրաթերթի։ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը 2 դատական հայց ունի ընդդեմ «maxinfo.am» լրատվական կայքի, յուրաքանչյուր հայցով պահանջում է 3 միլիոն դրամ։ Դատարանը հետ է ուղարկել Գրիգորյանի հայցադիմումները։ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց ունի հնդդեմ «Սկիզբ մեդիա» ՍՊԻ-ի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող «1in.am» կայքի։

Այս առումով ռեկորդակիր է հանրության լայն շրջանակներին հայտնի Ասյա խաչատրյանը, վերջինս դատի է տվել «Առավոտ» օրաթերթին, «Արարատ մեդիա դրուպ» ՍՊԸ-ին, «Օպերատիվ լրատվական» ՍՊԸ-ին, «168 ժամին», «Հենարան» մամուլի ակումբին։ Այս լրատվականները գործով 3-րդ կողմ են։

դիտվել է 1410 անգամ
Լրահոս
Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին. Սերժ Սարգսյան Շատ շուտով մեծ պատասխանատվություն ենք վերցնելու մեզ վրա. Սամվել Կարապետյան (video) Եռակողմ հայտարարության 9-րդ կետը ՀՀ տարածքի որեւէ հատվածի կառավարման արտապատվիրակման մասին չէր Ստեփանակերտի Ս. Աստվածամոր մայր տաճարի ավերումը մշակութային արժեքների պաշտպանվածության խախտում է Նիկոլ, հին ցավին գումարեցիր նորը, առաջին հայրենազրկմանը գումարեցիր երկրորդը․ Աշոտյան Եթե լսումներ չկազմակերպեն անհետ կորածների հարցով, տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Գլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ» Կանխատեսվում է նորմայից ցածր ջերմաստիճան Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Այս գազանային ոճրագործությունը որևէ արդարացում չունի և հատուցում է պահանջում․ հատուցումը գալու է Ամեն օր նման մի առիթ տալիս է. «Փաստ» Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած «Ջահերով երթը» տանել չեն կարողանում մեր «խաղաղասեր հարևանները». Վարուժան Գեղամյան Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ Ռուսաստանի հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան. «Հրապարակ» Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ» 1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ» Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am