Ժողովուրդն ապացուցեց, հերթը կառավարությանն է. Մկրտիչ Արզումանյան

Tert.am-ը զրուցել է դերասան Մկրտիչ Արզումանյանի հետ քառօրյա այս պատերազմում ՀՀ քաղաքացիների ու իշխանության դասերի, այդ օրերի ընթացքում ի ցույց դրված հայկական ֆենոմենի ու ազգային այլ առանձնահատկությունների մասին: Ըստ Մկրտչի՝ ժողովուրդը, անկախ նրանից, թե ինչպես է ապրում, ապացուցեց, որ կառավարության կողքին է, և հիմա հերթը կառավարությանն է: «Ու բոլոր նրանց, ովքեր հպարտ հայտարարում են, որ «տեսա՞ք՝ ինչ եղավ», կարող եմ ասել՝ տեսանք, ինչ եղավ, ժողովուրդը ապացուցեց ձեզ»,- ասաց Մկրտիչ Արզումանյանը: -Մկրտի՛չ, ըստ Ձեզ՝ որո՞նք էին ապրիլյան քառօրյա պատերազմի դասերը: -Սրանք այն հարցերն են, որոնց մասին ամեն օր խոսում ենք: Ես կարծում եմ, որ նախ պետք է զինվել, մտածել պետության մասին, պետության ապահովության մասին: Եվ դա պետք է լինի զանգվածաբար՝ մենք բոլորս՝ և՛ բարձր, և՛ ցածր աշխատավարձ ստացող Հայաստանի քաղաքացին: Ամեն մեկը պետք է ինչ-որ բանով օգնի Արցախին: Այո՛, մենք ուժեղ ենք, մենք հպարտ ենք, որ ունենք նման բանակ, նման տղաներ։ Փառք ու պատիվ տղաներին, ովքեր իրենց կյանքը դրեցին այս օրերին, բայց կրկնում եմ՝ գլխավորը զինվելն է, որովհետև չի բացառվում, որ երկրորդ անգամ այդ զենքերի բազմազանության ու սպառազինությունների առաջն ուղղակի չկարողանանք առնել: -Կասկածներ ունեք, որ այդ գումարները ճիշտ չտնօրինվե՞ն: -Ոչ թե հնարավոր է, այլ վստահ եմ, որ ճիշտ չի տնօրինվում: Դրա համար նման քայլեր անելուց գերադասում եմ անձամբ գնալ և տեղում պարզել, որովհետև չի բացառվում, որ իր կաբինետում նստած մեկը որոշի, որ «չէ, այս մարդը գումար է ուղարկել այս հարցով, այս մի հարցը լուծենք, նոր այս մեկը»: Բայց անձը գումարը փոխանցել է լրիվ ուրիշ նպատակով: Գոնե ինձ համար ակնհայտ է, որ այս պայմաններում մենք պետք է մեր հարցերը լուծենք, որովհետև ուրիշի հույսին մնալով՝ մենք շատ բաներից ենք զրկվել ու այսօր էլ զրկվում ենք: Եվ Ռուսաստանի կեցվածքն ինձ համար նորություն չէր. պատմությունը միշտ ցույց է տվել, որ Ռուսաստանը որոշիչ պահերին ինչ-որ մի բանով խանգարել է մեզ: -Իրենց ազգային շահերն են: -Մենք էլ մեր ազգային շահերով պետք է առաջնորդվենք: Լավ է, որ մեր քաղաքացիները աշխատում են իրենց մոտ և օգնում այստեղ գտնվող իրենց հարազատներին, բայց մենք էլ ունենք մեր պետությունն ու մեր ազգային շահը, մեր սկզբունքները, որոնցից որևէ կերպ չենք կարող հրաժարվել: Նրանց պետք է ասենք՝ շնորհակալություն, բայց մենք պետք է ուժեղանանք: Մենք քաջ գիտակցում էինք, որ մենք պատերազմի մեջ ենք: Համարյա ամեն շաբաթ երեխա էր մահանում՝ զինծառայող: Այսինքն` դա չէ՞ր նշանակում, որ մենք պատերազմի մեջ ենք, մենք դա պետք է գիտակցեինք հենց այն ժամանակվանից սկսած, երբ հրադադարը ստորագրվեց: Այն ժամանակվանից պետք է իմանայինք, որ սա կրկնվելու էր, քանի որ Ադրբեջանի կողմից բազմիցս ասվել էր՝ «մենք պետք է հարձակվենք»: Մենք ինչի՞ վրա էինք հույսներս դրել, որ չե՞ն հարձակվի: Բա ինչի՞ համար էր Ադրբեջանն առնում այդ զենքերը, «պառադի համա՞ր», պատերազմի համա՞ր էր սպառազինվում: -Տեսեք, վերջին տարիների այս «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» պայմաններում, երբ երկրում շարունակվում էր արտագաղթը, ժողովուրդը ծանրագույն սոցիալ-տնտեսական պայմաններում էր գտնվում և գտնվում է, շատերը բողոքում էին այս ժողովուրդը պայքարող չէ, լքում է իր երկիրը, արտագաղթում, չի պայքարում անում: Եվ չի ստացվու՞մ, որ մենք ուղղակի թերագնահատում էինք մեզ: Նկատի ունեմ նաև այն հերոսությունները, որ այս օրերին 18 տարեկան տղաները արեցին ճակատում: Հիշում եք, որ շատերն ասում էին`« եթե պատերազմ լինի, ո՞վ է գնալու սահման»: Սա ի՞նչ հայկական ֆենոմեն է: -Այդ խնդիրը կա, դրանից ոչ ոք չի կարող խույս տալ ու չարձանագրել. արտագաղթը կա, դա բացահայտ է ու շատ-շատ է: Փաստն այն է, որ մենք հայեր ենք ու դրանով ենք տարբերվում մյուս ազգերից, նրանով, որ 18 տարեկան մի տղա, մի քաջ զինվոր ունենալով` կարողանում ենք հաղթել: Դա մեր յուրահատկությունն է` դարերով եկած: Այս օրերին մենք բոլորս համոզվեցինք, որ երբ պետք է, մենք դառնում ենք մի մարդ ու մի կարգախոսով գնում ենք առաջ։ Եվ, իհարկե, հիշում եմ այդ հայտարարությունները, որ «ո՞ վ է գնալու սահման»: Իմ կարծիքով՝ բոլորն են զարմացած ու բոլորն էլ ասում են, որ ինչքան լավ էր, որ այդ հարցում սխալվեցինք: Ու նաև այն Ղարաբաղյան պատերազմի վետերանները, ես ունեմ լավ ընկերներ ավագ սերնդի ներկայացուցիչների շրջանում, նրանց Արցախում և առաջին գծում գտնվելը թիկունք է այդ տղաներին, ինչը այսօր շատ անհրաժեշտ է: Շարունակությունը՝ այստեղ:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, ժողովուրդը քեզ էնքան է ատում, որ․․․ քաղաքացիներ (video) Տո արի ու մի ասա՝ Նիկո՛լ, թռածը դու ես ու Աննադ, իսկ Ալենը գիտե՞ք՝ ուր էր թռած․ Սուրեն Սուրենյանց (video) Էդմոն Մարուքյա՛ն, դուք ձեր արածը հասկանու՞մ եք․ Էդգար Էլբակյան (video) «Պատռում եմ» Նիկոլ Փաշինյանի դիմակավորված ահաբեկչական շոուն․ Սուրեն Սուրենյանց (video) Հետո թող նեղացող չլինի․ ձայների փոշիացման խայտառակ թիվ ներկայացնեմ․ Էդգար Էլբակյան (video) Էդ դու Ալիևի առաջ գնացել, «կզել ես», Լուկաշենկոյի՞ն ես մեղադրում․ Սուրեն Սուրենյանց (video) Կանենք բազային կենսաթոշակների 50% աճ ․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ Դիմակավորված ԱԱԾ-ն կգնա Նիկոլի հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Մերժեք ՔՊ-ին․ Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան Դումիկյան Լսի՛ր Նիկոլ, դու մեզ կենդանի ես պետք, հետո․․․ Իշխան Սաղաթելյան (video) Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաեւ կնատյաց է՝ փորձում է կանանց վրա հարձակվել «Այ գլամու՛ր Սրբուհի Գալյա՛ն, ի՞նչ արեցիք այդ մարդուն, որ կախ*եց». Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանին հայրենիքը գողանալու մեջ մեղադրող կինը ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է Ալիևի առաջ «չոքածը» սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց Պուտինն անցավ գերկարևոր հրթիռների գործարկմանը․ հայտնի են թիրախները․ Հայկ Նահապետյան (video) Ով է նիկոլին ու դրա շայկին բմբլած արժանապատիվ կինը Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են Փաշինյանը վախենում է մեկ բանից` փաստարկված, հավասարակշռված ու սառնասիրտ խոսույթից․ Աբրահամյան Դու քեզ քաղաքականապես «սատկացրեցիր»․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Այսօրվա հերոսը մայրիկս է․ Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած կինը 44-օրյայում անհետ կորած բժշկի քույրն է Թիվ 57 երթուղու ավտոբուսը հայտնվել է հետիոտնի համար անցման մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը Գործեք անհապաղ.ԱՄՆ դեսպանատուն Ամենամեծ դժբախտությունը պատերազմը կամ աղքատությունը չէ,այլ Աստծուց բաժանված մենությունը․ Հայր Ռուբեն «Դուք էս հիստերիկին նայե՛ք», հերի՛ք է․ Գեղամ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am