21-րդ դարի ամենատարածված հիվանդու­թյունն է ամեն ժամ, ամեն վայրկյան «կապի մեջ» լինելը

«Առավոտը» գրում է. «Առաջիկա երկու շաբաթն ապրելու եմ առանց սոցիալական ցանցերի և առանց լուրերին հետևելու: Դա, ինձ համար, ինչ խոսք, հաճելի ժա­մանակաշրջան է: Բայց ցանկացած մարդ, կար­ծում եմ, պետք է նման հնարավորություն ունենա, որովհետև դա նաև օգտակար է:

Երբ կտրվում ես տեղական լրահոսից, հասկա­նում ես, զգում ես, որ աշխարհը մեծ է, աշխարհն իր ամբողջականության մեջ և ամեն մի երկիրն առանձին ապրում են իրենց հոգսերով: Հայ իրականությունից դուրս ոչ մեկին առանձնապես չեն հետաքրքրում մեր հեղափոխությունը, «հակահեղափոխական» դատավորների վեթինգը, Սահմանադրական դատարանի անդամ/դատավոր երկընտրանքը կամ Քոչարյանի ճակա­տագիրը: Երկու շաբաթով կտրվելով այդ՝ մեզ համար «ճակատագրական» թվացող թեմանե­րից, հետո, երբ ստիպված վերադառնում ես դրանց, արդեն ծանոթ իրավիճակի մեջ տեսնում ես նոր երանգներ, նոր պատճառահետևանքային կապեր:

Իրավիճակի մեր գնահատականի վրա ազդում է նաև այն, որ իրականության ընկալումը Հայաստանում խիստ բևեռացված է: Տարբեր ճամ­բարներին հարող մարդիկ հակառակ ճամբարում ոչ մի լավ բան չեն ուզում տեսնել, շփման եզ­րեր, ընդհանուր շահեր չեն ցանկանում ձևակերպել, իրար մերժում են, ինչպես ասում են, «մինչև վերջ»: (Ի դեպ, նրանք, ովքեր ադեկվատ են ներկայանում, իրականում այնքան էլ ադեկվատ չեն): Օրինակ, ագրեսիվ «նիկոլական» մեծամաս­նությունը և նույնքան ագրեսիվ «քոչարյանական» մի քանի տասնյակ մարդ պարունակող «բանա­կը» չեն ընդունում, որ հակառակ ճամբարի մար­դիկ կարող են առաջնորդվել ինչ-ինչ սկզբունք­ներով և իրար համարում են «ծախված», զուտ նյութական շահերով առաջնորդվող:

Ես համաձայն չեմ այդ ծայրահեղական մոտեցումների հետ, բայց ամեն օր ֆեյսբուքում նրանց գրառում­ները կարդալն ազդում է ցանկացած, անգամ շատ առողջ մարդու հոգեկան վիճակի վրա, և այդ մթնոլորտից երկու շաբաթով կտրվելը պարզապես բարեբախտություն է:

21-րդ դարի ամենատարածված հիվանդու­թյունն է ամեն ժամ, ամեն վայրկյան «կապի մեջ» լինելը: Մարդկանց թվում է, որ եթե նրանք մի քանի րոպե նորություններին չհետևեն կամ մի քանի ակնթարթ «ֆեյսբուքով» ծանուցում չստա­նան, դա կնշանակի, որ նրանք «կտրվել են կյանքից», բաց են թողել ինչ-որ կարևոր բան, առանց որի իրենց ներաշխարհը կաղքատանա:

Բայց իրականում նման զգացողությունը թմրան­յութի նման մի բան է, առանց որի ապրելակերպը շատ ավելի առողջ է և անվտանգ: Տարիքիս բերումով ես այդ կախվածությունը չունեմ: Սա­կայն ավելի երիտասարդներին շուտով պետք կլինեն հատուկ բժիշկ-հոգեբաններ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 418 անգամ
Լրահոս
Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին. Սերժ Սարգսյան Շատ շուտով մեծ պատասխանատվություն ենք վերցնելու մեզ վրա. Սամվել Կարապետյան (video) Եռակողմ հայտարարության 9-րդ կետը ՀՀ տարածքի որեւէ հատվածի կառավարման արտապատվիրակման մասին չէր Ստեփանակերտի Ս. Աստվածամոր մայր տաճարի ավերումը մշակութային արժեքների պաշտպանվածության խախտում է Նիկոլ, հին ցավին գումարեցիր նորը, առաջին հայրենազրկմանը գումարեցիր երկրորդը․ Աշոտյան Եթե լսումներ չկազմակերպեն անհետ կորածների հարցով, տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Գլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ» Կանխատեսվում է նորմայից ցածր ջերմաստիճան Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Այս գազանային ոճրագործությունը որևէ արդարացում չունի և հատուցում է պահանջում․ հատուցումը գալու է Ամեն օր նման մի առիթ տալիս է. «Փաստ» Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած «Ջահերով երթը» տանել չեն կարողանում մեր «խաղաղասեր հարևանները». Վարուժան Գեղամյան Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ Ռուսաստանի հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան. «Հրապարակ» Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ» 1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ» Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am