Նիկոլ Փաշինյանի անհաղթահարելի բարդույթը

Երրորդ հանրապետության պատմության մեջ թերեւս առաջին անգամ Հայաստանում կարեւորագույն տոներից մեկը՝ Սահմանադրության հռչակման օրը պետական մակարդակով չնշվեց: Հասկանալի պատճառներով իշխանությունների թիրախում հայտնված Սահմանադրական դատարանում ամենամյա միջոցառում չկազմակերպվեց, եւ ՍԴ անդամները գտան այլընտրանք, այցելեցին Գոշավանք: Իսկ բարձագույն պաշտոնյաները՝ ՀՀ վարչապետն ու Սահմանադրության երաշխավոր ՀՀ նախագահը նախընտրեցին շրջագայությունը:
Մամուլի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի Վիետնամ այցը չնախատեսված էր եղել, հապշտապ ու հանպատրաստից, թերեւս Նիկոլ Փաշինյանը անհաղթահարելի կոմպլեքս ունի Սահմանադրության ընդունման օրը տոն դարձնելու, այն նշելու համար: Քանի որ թավշյա հեղափոխությամբ իշխանության տանող ճանապարհը հեռու էր սահմանադրականից, Նիկոլ Փաշինյանն իշխանության հասավ ճնշման եւ տեռորի միջոցով, երբեմն էլ Սահմանադրության նոնսենս իրավճակներում եւ մեկնաբանությամբ: Այս կոմպլեքսներ արտահայտվեցին նաեւ Փաշինյանի՝ օրվա առթիվ տարածված ուղերձում. «Նախորդ տարի մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք իրենց բնույթով լիարժեք համապատասխանում էին Սահմանադրության տառին և ոգուն, եւս մեկ անգամ ապացուցում են, որ մեր քայլերը միտված են իրավունքի եւ օրենքի գերակայության ապահովմանն ու ամրապնդմանը»: Նիկոլ Փաշինյանը երեւի նկատի ունի, որ իրենց հեղափոխությունը համապատասխանում է նաեւ Սահմանադրության այս հոդվածի հոգուն ու տառին. «ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով», եւ «իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է , եւ ինքը չէր, որ խոհրդարանական ընտրություններին հասավ ԱԺ շենքը պաշարելով, ճնշելով ու շանտաժով:
Իսկ այդ ամենից հետո գալ եւ նշել Սահմանադրության օրը, համաձայնեք, բարդույթները հաղթահարել էր պետք: Արմեն Սարգսյանը նույնպես հետաքրքիր նշանավորեց օրը: Բառացիորեն մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը փորձեց ոտնահարել սահմանադրորեն նախագահին վերապահված լիազորությունները, եւ ֆեյսբուքյան իր էջում որպես կատարված փաստ տեղեկացրեց ուժային կառույցներըի ներկայացուցիչներին գեներալի կոչումով պարգեւատրումը: Արմեն Սարգսյանը Սահմանադրության տոնին այդ պաշտոնյաներին ու զինվորականներին հանձնեց իրենց կոչումները, ապա երկօրյա այցով ուղեւորվեց Սյունիք:
Ստացվում է, որ մինչ իշխանությունը պետական որոշ մարմիններում ճգնաժամ է կանխատեսում, պազվում է՝ իշխանության բարձրաստիճան այրերի մոտ է սահմանադական ճգնաժամ, բարդույթ, որը հաղթահարելն անհնար է դառնում:

Անի Սահակյան

դիտվել է 4399 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am