Այս ամենը Արցախի շուրջ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև 1997 թվականին ծագած վեճի արդյունքն է .Արթուր Ղազինյան

Հարցազրույց Մեկ Հայաստան կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի հետ:/մաս 1-ին

-Սկսենք Արցախի թեմայից:Հայտնի է Մամեդյարովի հայտարարությունը,շատ կտրուկ եք արձագանքել,ասելով,որ մեր իշխանությունները պարտավոր են Արցախի հետ կապված հայտարություններ անել, այս հարցում պատրաստ են,թե՞ ոչ,պետք է հասկանանք ,թե այս իշխանության համար կարմիր գիծը որն է,դուք դա պնդո՞ւմ եք: Հրանտ Բագրատյանը Արցախի թեմայով ասաց,որ միամտություն է կարծել,որ հարցը միայն Արցախի մասին է,եթե իրականում կա Արցախի շուրջ ծրագիրը,նկատի ունենալով տարածաշրջնային զարգացումները,ուրեմն խոսքը նաև Սյունիքի մասին է:

-Արցախի նկատմամբ վարվում է ընդգծված քաղաքականություն,արդեն նկատելի է դառնում,որ եթե ինչ-որ իշխանություն Արցախի հարցում որոշի գնալ վերջնական լուծման ,ապա նա պետք է անի երկու հիմնական գործողություն`Արցախի հերոսամարտի հեղինակազրկումն է և երկրոդը`Արցախ-Հայաստան սեպ խրել,որպեսզի նախ դիմադրությունը շատ չլինի Արցախում,ապա Հայաստանի ներսում սպասվող լուծումներում դիմադրություն չլինի:Ես չեմ ուզում հավատալ,որ այսօրվա իշխանությունները որևէ հանձնառություն ունեն Արցախի հարցում ինչ-որ կարևոր և վերջնական լուծումների գնալու ,բայց պետք է պատրաստ լինենք ամեն րոպե դիմադրություն ցույց տալու և հայկական շահի ,որի մեջ նաև մտնում է Արցախի հանրապետության և համայն հայության շահը,Արցախյան հակամարտության կարգավորման գնալու համար:Եթե այսօրվա իշխանությունը հավատարիմ մնա իր պոպուլիստական գերդոզավորված քաղաքականությանը և ուղենիշերի փոխարեն սահմանի թիրախներ,ինքը դա հետևողականորեն անում է,ապա այդ դեպքում բավական դժվար իրավիճակում կհայտնվենք,և այդ ուղղությամբ պետք է սկսենք ներքին քաղաքական կոնսոլիդացիան :

-Ինչո՞ւ դուք հայտարարեցիք,որ այսօրվա իշխանությունը պարտավոր է ասել,թե ինչ վիճակում է գտնվում Արցախը,այսինքն՝վտանգ տեսնո՞ւմ եք:

-Հայաստանի ներքին քաղաքականության մեջ Արցախը միշտ ունեցել է անկյունաքարային նշանակություն, Արցախի հիմնախնդրի շուրջ իշխանության են եղել,Արցախի հիմնախնդրի առնչությամբ իշխանություն են թողել,Արցախը մշտապես եղել է հայկական երրորոդ հանրապետության և պետականության կարևորագույն հենասյունը:Որևէ իշխանություն,որը չունի կամ եթե ունի և չի կիսվում իր տեսլականով,թե ինչպես է պատկերացնում Արցախի հարցի կարգավորումը,դա պետք է բացառել,որվհետև նախկին բոլոր իշխանությունները 1998-ից հետո հայտարարել են,որ Արցախը Ադրբեջանի կազմում չի լինելու:Դա կարմիր գիծ էր,դրանից հետո բանակցություններ չէին վարվում:

-Ինչո՞ւ պետք է Նիկոլ Փաշինյանը չասի դրա մասին:

-Ես շատ կուզեմ,որ ասի,որ մենք վստահ լինենք ,որ դա հստակ արտահայված դիրքորոշում է:

-Արցախի դավադրության մասին խոսեց:

-Դավադրություններ փնտելը այսօրվա իշխանության ձեռագիրն է,նրանք ցանկացած գործընթաց,որը չի տեղավորվում իրենց հռչակաման տրամադրությունների ,տրամաբանության մեջ,նրանք համարում են դավադրություն:Բավական վտանգավոր է պետության ղեկավարի շուրթերից արտահայտել միտք ,որ Արցախում նախապատրաստում են դավադարություն,որպեսզի պատերազմ սկսվի ,հողեր կորցնեն և այդ կորստի համար մեղադրեն այսօրվա իշխանություններին:Չկա Արցախում որևէ հայ,որևէ բանակիչ,Հայաստանում որևէ բնակիչ ,որ իշխանության համար պայքաքում գնա նման ստոր քայլի:Բանակի հենսուներ հանդիսացող մարտական բավական հաջողված ուղի անցած գեներալների հեռացումը բանակից կարծես թե ստեղծում են իրավիճակ,որ բանակի դիմադրողականությունը և մարտունակությունը թուլանա:

-Հայտարարեց դատարանները շրջափակելու մասին,կարող ենք ասե՞լ,որ վեթինգ ասելով մեղմացրեց:

-Խոսենք այն մասին,թե ինչ նպատակ է հետապնդում,ինչ նպատակի էփգտում Փաշինայնը հայտարրելով անցումային արդադատության կամ վեթինգի մասին:Եթե հավատանք այն լուրերին,որ այսօր կան,դա ցուցակն է,որ կա այսօր վարչապետի սեղանին,դա դատավորեների ցուցակն է,որնցցի նա նպատակ ունի ազատվել:

-Կա՞ այդ ցուցակը:

-Ես հակված եմ հավատալու ,որ կա,որովհետև եթե ցուցակում նշված մարդիկ ինքնակամ հրաժարվեն,դիմում գրեն դուրս գան,ապա որևէ վեթինգ,գործընթաց տեղի չի ունենա:Վեթինգի թեման բարձրացավ այն ժամանակ,երբ դատարանը ընդունեց մի որոշում,որն այնքան էլ հաճելի չէր Նիկոլ Փաշինյանի համար:Հետագայում,երբ ավելի հաճելի որոշում ընդունվեց իր համար,վեթինգի թեման կարծես այդքան էլ ակտուալ չդարձավ:

-Երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու մասին եք ասո՞ւմ:

-Հատկապես,և Իմ քայլը դաշինքը սկսեց խոսել ,որ վեթինգի մասին օրենք չի լինելու,որ անցումային արդարադատություն առանձնապես չեն կիրառելու,կփորձեն կոսմետիկ ձևով դատական համակարգը փոխել:

-Մի անձով է պայամանվորված այս ողջ իշխանության քաղաքականությունը,ամեն ինչ կախված է նրանից,թե այդ անձին կդատեն,կազատեն:

-Ինձ մոտ տպավորություն է,որ մենք դռևս գտնվում ենք 1997-ին ծագած մեծ վեճի հանգուցալուծման պրոցեսում և 2008-ի և 2018-ի իրադարձությունները 97-ին ծագած վեճի ,երկու քաղաքական թիմերի և լիդերների միջև ծագած և դեռևս չհանգուցալուծված վեճի մեջ:Սա փաստացի մեր ժողովրդի հետ որևէ առնչություն չունի,փաստացի մեր ներքին քաղաքականության հետ մեծ աղերս չունի,սա ընդամենը երկու քաղաքական թիմերի,լիդերների միջև միջանձնային,հատկապես Արցախի շուրջ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի 1997 թվականին ծագած վեճն է,որի արդյունքում Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց:

-Բա ասո՞ւմ եք կապ չունի մեզ հետ,դա ուղիղ կապ ունի:

-Խոսքը ներքին քաղաքականության , ապագայի մասին է,երկրի վիճակի,տնտեսությունը զարգացնելու,ներքին և արտաքին անվտանգության մեխանիզմներն առաջարկելու մասին է :

-Իրենք առաջարկում են տեսլական:

-Ինչ տեսլական,ես շատ եմ ուզում իմանալ այդ տեսլականի մասին:

-Պատերազմ կամ խաղաղություն:Վատ ես ապրելու Սերգո ջան,քանի դեռ Արցախի հարցը չի լուծվել: Հիմա չեն ասում,բայց նույն տրամաբանությունը շարունակվում է:

- Իմ երկար և խորը վերլուծության արդյուքնում եկել եմ այն եզրակացության,որ սա ամեն դեպքում 22 տարի ընթացող Արցախի շուրջ դիրքոշումների արդունքն է,որը հետո վերածվեց միջանձնային խնդիրների: Հասարակական այս անտոգոնիզմը,որն առկա է իրենց նկատմամբ և ի վերջո Նիկոլ Փաշինյան երևույթի գոյությունը,որը պայամանավորված է նախկին իշխանություների հանդեպ ունեցած մեծ անտոգոնիզմով …

-Ասել էիք,որ Նիկոլ Փաշինյանը լրագրող է և փայլուն տիրապետում է տեղեկատվական աղմուկին ,էֆֆեկտների և շատ լավ դա բանեցնում է:

-Դա բնական է,որովհետև ընդդիմությունը պետք է խոսի,իշխանությանը քննադատի,իշխանության դեմ հավաքի տեղեկատվություն,եթե չկա,հորինի,ամեն դեպքում դա ձեռագիր է եղել,բայց դա իշխանությունը պետք է գիտակեցեր և իր հակառակ քարոզչական կամպանիան կազմակերպեր :Մեղադրել ,թե ինչու էր ընդդիմությունը և ղեկավարը, փողոցում գտնվող հիմնական ակտիվը ինչու են ենթարկում մանիպուլացիաների և խեղաթյուրում իրականությունը…լավ են անում,դուք էլ իշխանություն եք ,իշխանությունը պատասխանատու է ցանկացած իրավիճակի համար:

-Ազնիվ լինելը ավելի գերադասելի է:Վաղեմության ժամկետի մասին ասացիք,հիշեցի,որ հրապարակում եղավ,որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մերձավորները հողակտորներ ունեն,չնայած վաղեմության ժամկետը անցել է,բայց այդ ամենը պետք է վերդարձնեն:

-Տեղի են ունենում և վերջում պարզվում ,որ վաղեմության ժամկետն անցած է,այսինքն՝քրական պատասխանատվության ենթարկելու հիմքեր չկան:

-Ասում են՝մենք այդ ամենը ետ ենք վերադարձնելու:

-Թող փորձեն գործող իրավական իրավակարգավորումների շրջանակնում ,եթե կպահպանվեն կանոնները օրենսդրության սահմանված պայամաններում անել,դա կլինի իրավական գործընթաց ,որը դատական կարգով կներկայացվի և կապացուցվի:Հրապարակային գործընթաց է,գաղտնիության պայմաններում չի կարող իրականացվել, խոսում ենք ընդամենը էպիզոդների մասին:Պետք է ցույց տալ,որ ընթանում է գործընթաց իրենց համար կարևոր և կենսական նշանակություն ունեցող ,մինչև վերջին կոպեկը ժողովրդին վերադարձնելու թեզի կյանքի կոչման առումով:Պարբերաբար տեղեկատվություն են նետում հանրությանը,որ տեսեք՝այսպիսի օլիգարխի,նախկինում հասարակության կողմից չսիրված սուբյեկտի պարագայում նման խնդիրներ ենք հայտանաբերել,ցույց տալ,որ ընթանում է գործընթաց,որ այդ հայտարարված թալանը վերադարձվում ժողովորդին:Տեղի կունենա ,նշանակում է իշխանությունը աշխատել է գրագետ,ճիշտ ,կարողացել է գտնել այն տեղերը,որտեղ խախտումներ են եղել,եթե չէ,ապա թող իշխանությունը պատասխան տա,որ կամ ստել է,կամ չեն կարողացել բացահայտել:Մարդիկ իրականում սպասում են դրան,թե երբ է վերջապես իրենցից թալանված ետ գալու:

-Որտեղի՞ց՝գրպանից,տանից,բակից:

-Հարցրեք այն մարդկանց,ովքեր երկար տարիներ ասել են մեր ժողովրդին,որ ձեզանից թալանված փողը պետք է վերադարձվի:Մարդիկ սպասում են,թե երբ է վերադարձվելու:

-Մարդիկ չեն ուզում աշխատել:

-Դա մի քիչ սուբյեկտիվ է՝կան մարդիկ,որոնք չեն ուզում,կան մարդիկ,որոնք ուզում են,կան,որոնք մեղավերներ են փնտրում,թե իրենք ինչի են վատ ապրում:Մեղավորները բազմաթիվ են ՝և Իրանի պատժամիջոցները ,և ԱՄՆ քաղաքականությունը,գլոբալ տաքացումը:Մեզ մոտ մարդիկ հակված չեն իրենց մեղավոր ճանաչել,բոլորը և ամեն ինչ մեղավոր են,բացի իրենցից:Սա յուրաքանաչուրիս է բնորոշ,իրականում ,որ ավելի խորը նայենք,միգուցե մենք ենք մեղավոր,եթե փորձենք գտնել մեղավորներ,պետք է մենք ինքներս պատժենք,գտնել մեղավորներ, թիրախներ սահմանել,դա մեզ ոչ մի տեղ չի տանում,մենք չենք ունենալու այն արդյունքը ,ինչին ձգտում ենք :

-Վեթինգի մասին խոսելով ,ասել եք ,որ շեղող օրակարգ է,համոզվեցիք:Արդարադատության նախարարը խոսեց գույքի բռնագանձման հետ կապված:

-Հարցին կմոտենամ մասնագիտորեն: Մեկի մեկի հետ կապ չունի,մեկը արդեն գործող դատավորների մասին է,իրենց պատկերացումներով վեթինգի ենթարկելու մասին, մյուսը հանցավոր ճանապարհով գույքի բռնագանձման մասին է,կամ դրա հիման վրա ընդունված օրենքների մասին է:Վեթինգը բավական բարդ և դժվար կիրառելի գործիքակազմ է ,լրաջագույն խնդիրներ ունի Սահմանադրության և գործող օրենսդրության հետ, պետք է լինելու համալիր փոփոխություններ իրականացնել գործող օրենսդրության և,իսկ առանց մեղադրական ակտի հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման առումով ներկայացվել է հանությանը որպես մի ինստրումենտ ,որով պետք է վերադարձվեն թալանված փողերը՝այս առումով ձեռք բերելով հասարակության մեջ որոշակի համաձայնություն,որ եկեք այս օրենքը ընդունենք,որ գնանք այն թալանված փողերը բերենք:Դա քաղաքական պոպուլիզմի վերջն է,մարդկանց չենք բացատրել,որ այդ օրենքը,միջազգային պրակտիկան վերաբերվում է բացառապես միջազգային բնույթի,ցանցային հանացագործություններին՝նարկոթրաֆիկի,փողերի լվացման,զենքի առևտրի, մարդկանց առևտրի և այլ տարբեր միջազգային հանցագործությունների վերաբերյալ արդեն բացահայտված և պատասխանատվության կանչված սուբյեկտի և մերձավոր անձանց վերաբերյալ է:Եթե կա մեկը,ով արդեն իսկ դատապարտվել է,նրա մեղքը ապացուցված է փողերի լվացման,զենքի առևտրի և այլն գործով, ապա նրա մերձավորներին կարող են ասել՝այս գույքը քեզ որտեղի,չկարողանա հիմանվորել,նոր կհամարեն,որ դա արդեն հաստատված և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների ետբաշխման մեխանիզմ է աշխատել:Այս պարագայում արդեն կգնա բռնագանձում,սական սա որևէ աղերս չունի այն քաղաքականության հետ,որը որ հռչակել է այսօրվա իշխանությունը:Փաշինյանին մինչև վերջ չեն ներկայացրել, որ այն նպատակը,որ դրել է իր առջև, այս գործքակազմը չի լուծում,որ ոչ մի միջազգային կազմակերպություն,հատկապես Վենետիկի հանձնաժողովը ,որը շատ լավ ծանոթ է մեր Սահամանդրությանը,որին չեն ներկայացրել փորձաքննության ,չի ընդունելու:Շատ լավ հասկանով,որ կստատան բացասական եզրակացություն և չի դրվել հանրային քննարկման,ինչու չի դրվել,պետք է ներսում կոնսեսուսը ձևավորել ,որ սա պետք է ,նոր ուղարկել միջազգային փորձաքննության:Ստացվում է,որ այսօրվա իշխանությունը իր քաղաքականության նկատմամբ միջազգային համաձայնությունը գերադասում է ներսում ունեցած համաձայնությունից:Ավելի լավ է դրսում պայմանավորվեմ,դրսում ասեն՝լավ է,կբերեմ ներսում կիրականացնեմ:Այսպիսի քաղաքականություն է,որը տապալվելու է ,այդ օրենքի դրույթներին ծանոթ չեն,չեն խորանում դրանում առկա իրավակարգավորումների մեջ,մի բան կարող եմ փաստել, ,որ այն տեսքով ,որ իրենք են պատկերացնում,և այն նպատակը ,որ իրենք են հետապնդում,սույն օրենքը չի լուժելու:

-Ժամանակի առումով խնդիր լուծեցին,հանրությանը ասացին՝գույքի բռնագանձում կլինի,ովքեր թալանել են ,կվերցնենք:Սա անգրագիտության արդյունք է ,թե՞ մանիպուլյացիա:

-Իրականության մեջ պետության ղեկավարը պարտավոր չէ լինել բարձր որոկի մասնագետ,խոսքը նրա իրավական խորհրդակաների,ոլորտի իրավաբան պատասխանատուների մասին է,որ պարտավոր են ամբողջ ծավալով տեղեկատվությունը ներակայացնել պետության ղեկավարին,որը կընդունի քաղաքական որոշումը:Չգիտեմ՝արդյո՞ք ներկայացված է ամբողջապես,որ գիտեք պարոն Փաշինյան,այս նախագիծը ,այս կոնցեպտը ,որ ուզում ենք անել,կընդունվի միջազգային կառույցների կողմից,բայց դա չի կարող կիրառելի դառնալ նախկինում կոռուպցիոն կասկածանքով, կոռուպցիայով ձեռք բերված գույքի բռնագանձման համար,պետք է ունենանք հաստատված փաստ: Փաստական հանագամաներ են պետք ,որոնք կապացուցվեն քրեական գործի շրջանակներում,կա աղբյուրը,որտեղից գողացված է,կա քրեական գործ ,ուսումնասիրենք ,պարզենք,եթե եղել է նման բան,առաջինը ես կպահանջեմ,որ ենթարկենք քրեական պատասխանատվության:

-Իրենք ասում են՝դուք ունեք եռահարկ տուն,ներկայացրեք ձեր 20 տարվա եկամուտները, ունենք նման եկամուտ,հարկ վճարե՞լ եք:

-Իրավունք չունեն դա անելու, չէ որ մենք իրավական պետության մեջ ենք ապրում,դա դնենք մի կողմ :

-Իրավական պետության մեջ ենք ապրում,բայց ասում ենք՝գնացեք դատարանները շրջափակեք:

-30 հոդվածի խախտում է տեղի ունեցել,այս կոչը իրականացնողների մոտ,իրենք պետք է ենթարկվեն պատասխանատվության ,և կոչ անողը,և այդ կոչին ենթարկվողները, Հայաստանում նմանատիպ որևէ բան պետք է բացառել:Ասեմ ավելին՝ իմ խորին համազմամբ Փաշինյանն ամեն ինչ կտար,որ այդ խոսքերը ասած չլիներ:Ես չգիտեմ,թե դա ինչ էր,նախ մարդկանց քիչ թիվը,որ չհետևեցին կոչին,ցուցաբերեցին խելամտություն,բարձր որակի իրավագիտակցություն և չգնացին և հաջորդը ՝դրա արձագանքը ինչպես Հայաստանի ներսում,այնպես էլ դրսում:Չկար որևէ միջազգային կազմակերպություն ,որ ասի՝ճիշտ եք արել:Մի կարևոր բան կա,որ ողջունում էինք դատական համակարգի բարեփոխումներին ուղղված ցանկացած նախաձեռնություն գործող Սահմանադրության և օրենքներին համապատասխանության մեջ:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 4142 անգամ
Լրահոս
Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել «Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am