Արամ Դանիելյանի վստահված անձին ծեծի են ենթարկել. պարզաբանում
Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Հրազդանի քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ ական թեկնածու Արամ Դանիելյանի վստահված անձին ծեծի ենթարկելու տեղեկության կապակցությամբ: Ապրիլի 17-ին՝ ժամը 11.30 -ին, Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի վստահված անձ Մաթևոս Ա.-ն հաղորդում է տվել Ոստիկանության Հրազդանի բաժնում, որ ժամը 10 .40-ի սահմաններում Հրազդանի թիվ 14 դպրոցում տեղակայված 25/09 ընտրատեղամասից շուրջ 70 մետր հեռավորության վրա փողոցում իր հետ վիճաբանել են քաղաքապետի մյուս թեկնածու Սասուն Միքայելյանը և նրա հետ գտնվող ոմն Կարենը և Մհերը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:
