«Թավշյա» արտաքին քաղաքականության պերճանքն ու թշվառությունը

«Ընդդիմադիր ժամանակ» (հատկապես երկրորդ նախագահի կառավարման շրջանում) Նիկոլ Փաշինյանի եւ իր տիկնոջ սիրած գործերից մեկը Հայաստանի արտաքին քաղաքականությունը դատափետելն ու հողին հավասարեցնելն էր։

Մանրակրկիտ ուսումնասիրում էին նախագահի պետական եւ պաշտոնական այցերի գրաֆիկը, համեմատում Ադրբեջանի նախագահի միջպետական շփումների «հարուստ» օրակարգի հետ (ուրիշ բան որ չլիներ` «եղբայրական» Թուրքիան միշտ կար ու կար), ու կոկորդիլոսի արցունքներ թափում, թե` էս ինչ զուլում է. Ադրբեջանի նախագահի պետական եւ պաշտոնական այցերից տեղ ու դադար չկա, իսկ Հայաստանը իշխանությունների որդեգրած «պասիվ եւ անհեռանկար» արտաքին ուղեգծի պատճառով հայտնվել է միջազգային քաղաքականության մայթեզրին։

Սա` այն դեպքում, երբ Հայաստանը թե՛ նախագահի, թե՛ արտգործնախարարի մակարդակով բավականին ակտիվ արտաքին քաղաքականություն էր վարում, ընդլայնում միջպետական այցերի, դիվանագիտական շփումների աշխարհագրությունը, կայուն եւ հուսալի «պարտնյորի» համարում ուներ եւ հավասարը հավասարի պես էր հարաբերվում արտաքին գործընկերների հետ։ Եվ ամենակարևորը՝ կոնկրետ արդյունքներ է ապահովում Հայաստանի համար։

Համենայնդեպս, այն ժամանակ որեւէ երկրի ղեկավար (անգամ Թուրքիայի վարչապետ Էրդողանը), իրեն թույլ չէր տալիս «վերեւից» խոսել մեր արտաքին քաղաքականության պատասխանատուների հետ։ Առավել եւս` հրապարակավ վիրավորել պետության առաջին դեմքին, ինչպես դա արեց Բելառուսի նախագահը`ցենզուրայից դուրս արտահայտություններ անելով Փաշինյանի հասցեին։ Կամ Ռուսաստանի արտգործնախարարի մակարդակով մեղադրել մի բան ասելու` հակառակն անելու, պաշտոնաթող նախագահի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների, այդ թվում` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ քաղաքական վենդետտա իրականացնելու մեջ։

Ի դեպ, երբեք Պուտինը ՀՀ ղեկավարի հետ 10–րոպեանոց արարողակարգային միջոցառումից հետո չի ասել, թե բա վե՛րջ, տեսախցիկների հեռացվելուց հետո այլևս շփման իմաստ չկա, քանզի խոսելու թեմա չկա ու չի գնացել հանդիպման սրահից՝ հայկական կողմին թողնելով ավելի ցածր կարգավիճակ ունեցող ռուս պաշտոնյաների հետ։ Ինչևէ։

Հիմա Նիկոլը, իր համար երջանիկ հանգամանքների բերումով, վարչապետ է աշխատում` մեր արտաքին քաղաքականության թիվ 1 պատասխանատուն է, եւ ի՞նչ։

Ապրիլյան իշխանափոխությունից հետո ավելի քան մի տարի է անցել, իսկ վարչապետը հուլիսի 1-ի դրությամբ ընդամենը երեք պաշտոնական այց էր կատարել արտերկիր` Վրաստան, Իրան, Գերմանիա։ Եվ, կարելի է ասել, ձեռնունայն է վերադարձել այդ «ուղեւորություններից». որեւէ կոնկրետ պայմանավորածության, երկկողմ համագործակցության առարկայական ծրագրերի մասին խոսք չկա։

Մնացածը աշխատանքային այցեր են`բազմակողմ ֆորումների, հանդիպումների շրջանակներում, որոնք եղանակ չեն ստեղծում միջպետական հարաբերություններում։

Այս օրերին Փաշինյանը փորձում է լրացնել այդ բացը. եռօրյա պաշտոնական այցով ժամանել է Վիետնամ, այնտեղից էլ` դարձյալ պաշտոնական այցով, մեկնելու է Սինգապուր։ Ի՞նչ օրակարգով, ի՞նչ են տալու հարկատուներիս հաշվին իրականացվող տուրիստական այդ շրջագայությունները, որքանո՞վ են օգնելու`վերջապես քայլ անել մոռացված «տնտեսական հեղափոխությունը» կյանքի կոչելու ուղղությամբ, ոչ մեկը չգիտի ու չի կարող ասել։

Իսկ եթե իրերը կոչենք իրենց անուններով, «պտիչկայի» համար արվող քարոզչական միջոցառումներ են` զրոյական արդյունքներով, որոնցից մնալու են միայն հավակնոտ հայտարարություններ առ այսօր չլսված եւ չտեսնված արտաքին քաղաքականության մասին ու ոչինչ չասող հերթապահ ձեւակերպումներ երկկողմ համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ։

Եվ, իհարկե, հաճելի հուշեր մեզ համար էկզոտիկ այդ երկրներում վարչապետի ճաշակած նրբախորտիկներից։ Ոչինչ ավելի։

Լիլիթ Պողոսյան

7or.am

դիտվել է 707 անգամ
Լրահոս
Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am