Պատրաստ է շահագործման
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի վրացական հատվածն ամբողջությամբ պատրաստ է շահագործման: Այս մասին Trend-ի հետ զրույցում ասել է «Վրացական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Մամուկա Բախտաձեն: «Երկաթուղային ճանապարհի վրացական հատվածն ամբողջությամբ պատրաստ է շահագործման։ Մնացել է միայն ավարտել թուրքական կողմում կատարվող աշխատանքները։ Հուսով ենք՝ երկաթուղային միջանցքն այս տարի կգործի: Կարծում եմ, որ միջանցքի բեռնափոխադրումների պոտենցյալը կարելի է գնահատել մի քանի միլիոն տոննա: Հաշվի առնելով բոլոր նախագծերը, որոնց մասին մենք այսօր խոսում ենք, երկարաժամկետ հեռանկարում այդ բեռնափոխադրումները կարող են հասնել մոտավորապես 10 միլիոն տոննայի»,-ասել է Բախտաձեն:
