Սպիտակում քվեարկել է ընտրողների 12.18 տոկոսը
Սպիտակի քաղաքապետի ընտրություններին, ժամը 11-ի դրությամբ 13278 ընտրողներից քվեարկել է 1617-ը, կամ ընտրողների 12.18 %-ը: Ընտրության մասնակիցների ամենացածր ցուցանիշ է գրանցվել Սպիտակի 29/3 տեղամասում, որտեղ 1627 ընտրողից քվեարկել է ընդամենը 115-ը, կամ 7.07 տոկոսը: Նշենք, որ Սպիտակ համայնքի ղեկավարի ընտրության մեկնարկը տրվել է ճիշտ ժամանակին. առավոտյան 08:00-ին բացվել են քաղաքի թվով 9 տեղամասերը: Ընտրական տեղամասերից ստացված տեղեկատվության համաձայն հանձնաժողովի բոլոր անդամները ներկա են, որեւէ խնդիր դեռեւս չի առաջացել:
