Հրազդանում քաղաքացին փորձում էր կենսաչափական անձնագրով քվերակել
Հրազդանի թիվ 25/01 ընտրատեղամասում (Կոճոռ թաղամաս) ժամը 10:00-ի սահմաններում ընտրողներից մեկը ընտրատեղամաս էր եկել կենսաչափական անձնագրով եւ փորձում էր քվեարկություն կատարել: Քաղաքացին հասցրեց նույնիսկ ստորագրել գրանցամատյանում իր անվան դիմաց, սակայն ընտրական հանձնաժողովի անդամենրի մի մասը փորձեց թույլ չտալ, որ նա քվեարկություն կատարի: Երկար քննարկելուց հետո ԸԸՀ անդամների համար պարզ դարձավ, որ քաղաքացին չի կարող քվեարկել կենսաչափական անձնագրով: Հրացին՝ նույնականացման քարտ չու՞նի, ընտրողն ասաց՝ ոչ: Մինչդեռ կենսաչափական անձնագիր տրամադրվում է նույնականացման քարտի հիման վրա: ԸԸՀ անդամները որոշեցին թույլ չտալ տվյալ ընտրողին ընտրություն կատարի: armtimes.com
