Ինչ փոփոխություններ են լինելու վարորդական իրավունքի քննության ժամանակ. լուրջ խստացումներ

«Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգն ամբողջությամբ փոխվում է: Նախագիծը Ճանապարհային ոստիկանության կողմից հանրային քննարկման է դրվել է e-draft.am հարթակում: Փոփոխությունը պայմանավորված է գործող որոշումը Եվրոպական պառլամենտի և խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի 2006/126/ԵՀ հրահանգի և գործող օրենքների պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
Ներկայումս գործող օրենսդրությամբ սահմանված չէ գործնական վարման հմտությունների և վարքագծի ստուգման, քննություն անցկացնող ոստիկանության ծառայողների վերապատրաստումը, դրա կազմակերպման և անցկացման կարգը: Այդ պահանջը բխում է վերոնշված հրահանգից, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրների օրինակներից:ՀՀ-ում լայն տարածում է գտել մոպեդների շահագործումը, որի վարելու համար սակայն մինչ օրս իրավունք նախատեսված չէ: Մոպեդներ վարողների համար իրավունք սահմանելը ուղղված է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամրապնդմանը:

Ներկայումս վարորդական վկայական ստանալու համար անցկացվող որակավորման գործնական քննությունը անցկացվում է միայն ավտոդրոմում կամ ավտոհրապարակում, իսկ հաշվառման-քննական այն ստորաբաժանումներում, որտեղ առկա չէ ավտոդրոմ կամ ավտոհրապարակ անցկացվում է ճանապարհային երթևեկության իրական պայմաններում՝ 15 րոպե ժամանակով: Այդ հանգամանքները չեն կարող լիարժեք պատկեր ապահովել վարորդի թեկնածուի վարման հմտությունների և վարքագծի վերաբերյալ, ուստի նախատեսվում է, որ գործնական քննությունը անհրաժեշտ է իրականացնել և ավտոդրոմում կամ ավտոհրապարակում, և ճանապարհային երթևեկության իրական պայմաններում 25 րոպե ժամանակ «A», «AM», «A1», «B», «B1» եւ «BE» կարգերի ու ենթակարգերի համար և 45 րոպե ժամանակ այլ կարգերի ու ենթակարգերի համար, որոնք նույնպես հրահանգի պահանջներ են:
Ներկայումս վարորդական վկայական ստանալու համար անձը պարտադիր ներկայացվում է անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ դրանցում անձի հաշվառման վայրի մասին տեղեկության բացակայության դեպքում՝ ըստ փաստացի բնակության վայրի տեղեկանք, ինչն ըստ էության չի արտացոլում տվյալ անձի ՀՀ-ում հաշվառված լինելու օրինականության մասին: Ինչպես նաև ամրագրված չէ օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, փախստական ճանաչված, ապաստան հայցողի և ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին վարորդական իրավունքի վկայական տրամադրելու դեպքում բնակության փաստը հավաստող պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթի վերաբերյալ դրույթ:
«C» կարգի համար գործող օրենսդրությամբ չի նախատեսվում հատուկ ուսուցում, ինչը առօրյա կյանքում վթարների և աղետների է հանգեցնում՝ վարման առանձնահատկությունների, վարորդների անշրջահայեցության և կոնկրետ իրադրությունում չկողմնորոշվելու պատճառով:
Միաժամանակ նշվում է , որ ներկայումս ՀՀ կառավարությունում է գտնվում Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման փոփխությունների օրենսդրական փաթեթը, որով սահմանվում է նաև մոպեդները Ճանապարհային ոստիկանությունում գրանցելու (հաշվառելու), հաշվառման համարանիշեր հատկացնելու, ինչպես նաև դրանք վարելու համար վարորդական վկայական (AM) ունենալու պահանջը:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 11772 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am