Ինչո՞ւ ԲԴԽ անդամներից չորսը չհեռացան

Հրապարակը գրում է.«Նիկոլ Փաշինյանի՝ դա­տավորներին վեթինգի ենթարկելու հայտարա­րությունից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամները մեկը մյուսի հետևից հրաժարականի դիմում ներկայացրին՝ Գագիկ Հարությունյան, Գևորգ Դանիելյան, Սերգեյ Մեղրյան, Արմեն Խաչատրյան, Արմեն Բեկթաշյան կազմով: Իհարկե, ոչ պաշտոնապես, բայց հրաժարականների հիմնական պատճառ էր նշվում այն, որ իշխանությունները ԲԴԽ անդամներին հասկացրել են, որ դատավորների վեթինգի գործընթա­ցը պետք է իրականացնի կա՛մ Բարձրագույն դատական խորհուրդը, կա՛մ այլ հանձնաժողով: Իսկ մինչ այդ ասվել է, թե լավ կլինի՝ ԲԴԽ անդամնե­րը հրաժարական տան և գնան:

Եվ հիմա արդեն հետաքրքիր է, թե ինչու նախկին կազմի անդամների մի մասը գնաց, մի մասը մնաց:

Վերհիշենք մնացողների կազմը. Սերգեյ Չիչոյան, Անի Մխիթարյան, Հայկ Հովհաննիսյան և Լիպարիտ Մելիքջանյան: Գոնե 2-ի՝ ՀՀ քաղաքա­ցիական վերաքննիչ դատարանի դատավոր Անի Մխիթարյանի և իրավաբան-գիտնական Հայկ Հովհաննիսյա­նի պարագայում, ինչպես փոխանցեց աղբյուրը, պատճառն ակնհայտ է՝ Մխիթարյանն ԱԺ «Իմ քայլը» խմբակ­ցության ղեկավար Լիլիթ Մակունցի ընկերուհին է, իսկ Հովհաննիսյանն այն դատավորն էր, որը չէր համաձայնել ԲԴԽ այն որակման հետ, թե Փաշինյանի՝ դատարանների շենքերը շրջափակելու կոչը դատարաննե­րի աշխատանքի խոչընդոտում է: Այս նյութն առանց ԲԴԽ-ականների մեկնաբանության է, քանի որ թե´ Անի Մխիթարյանը, թե´ Հովհաննիսյանը, տեղեկանալով, որ զանգահարողը լրագրող է, հեռախոսն անջատեցին ու այլևս չպատասխանեցին: Լիպարիտ Մելիքջանյանն ընդհանրապես չպատասխանեց գանգերին:

Միակ բացառությունը «մնա­ցածներից» Սերգեյ Չիչոյանն էր: Հարցին, թե ինչու նախկին կազմից մի մասը գնաց, իրենք մնացին, ասաց.

«Ես ուրիշի փոխարեն կարո՞ղ եմ պա­տասխանել՝ ինչու գնացին կամ մնա­ցին»:

Իր պարագայի մասին Չիչոյանն ասաց. «Որովհետև գտնում էի, որ գնալու խնդիր չունեմ: Կարող եմ աշխատել, օգուտ տալ պետությանը»:

Գնալու խնդիրը, այնուամե­նայնիվ, ո՞րն է: Սերգեյ Չիչոյանը չի կարող ասել: Նրանց պարտադրում էին գնալ, Ձեզ՝ ո՞չ. հարցին ԲԴԽ նա­խագահի ԺՊ-ն ասաց, որ որևէ մեկին պարտադրելու մասին տեղեկություն չունի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 643 անգամ
Լրահոս
Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին. Սերժ Սարգսյան Շատ շուտով մեծ պատասխանատվություն ենք վերցնելու մեզ վրա. Սամվել Կարապետյան (video) Եռակողմ հայտարարության 9-րդ կետը ՀՀ տարածքի որեւէ հատվածի կառավարման արտապատվիրակման մասին չէր Ստեփանակերտի Ս. Աստվածամոր մայր տաճարի ավերումը մշակութային արժեքների պաշտպանվածության խախտում է Նիկոլ, հին ցավին գումարեցիր նորը, առաջին հայրենազրկմանը գումարեցիր երկրորդը․ Աշոտյան Եթե լսումներ չկազմակերպեն անհետ կորածների հարցով, տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Գլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ» Կանխատեսվում է նորմայից ցածր ջերմաստիճան Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Այս գազանային ոճրագործությունը որևէ արդարացում չունի և հատուցում է պահանջում․ հատուցումը գալու է Ամեն օր նման մի առիթ տալիս է. «Փաստ» Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած «Ջահերով երթը» տանել չեն կարողանում մեր «խաղաղասեր հարևանները». Վարուժան Գեղամյան Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ Ռուսաստանի հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան. «Հրապարակ» Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ» 1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ» Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am