Առաջիկայում կհասցնե՞նք իջնել մետրոյի Աջափնյակ կայարանում.ինչ են ասում ավագանու անդամները

Հարցազրույց Երևանի ավագանու Իմ քայլը խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանի և Բարգավաճ Հայաստան խմբակցությունից Հռիփսիմե Առաքելյանի հետ:/Մաս 2-րդ/

-Բարգավաճ Հայաստան և Լույս խմբակցությունների  կարծիքը կարողանո՞ւմ եք տեղ հասցնել:

Հռիփսիմե Առաքելյան.Դա ամենածանր խնդիրն է քաղաքային իշխանությունում, մենք շատ նախագծերում առաջարկեներ ենք ներկայացնում,տարբեր խնդիրներ բարձրաձայնում,շատ ավելի էմոցիոնալ ենք փորձում արձագանքել տարբեր խնդիրներին, բնականաբար միշտ մնալով կառուցողական և էթիկայի սահմաններում: Իմ քայլի մոտ կա այս խնդիրը,Հայկը շատ լավ գիտի,որ դա այդպես է,որ մենք ինչ ուզենք կանցկացնենք,թող իրենք ինչքան ուզում են գոռան,անգամ ամենափոքր նախագծերը,որոնք իրենցից առանձնապես դարակազմիկ խնդիր չեն ներկայացնում,չեն անցկացնում:Կարող են անգամ այդտեղ այնքան գիտակից գտնվել,որ ընդդիմադիրների մասով դիվիդենտներ շահելու և կրեդիտ ունենալու համար անեն,անգամ դա էլ չեն անում,որ ասեն՝քվերակենք,ընդունենք նախագիծը,որ ասեն՝տեսնում եք մենք ձեր նախագծերն ենք կյանքի կոչում,այստեղ էլ ճկունության և դիվանագիտություն է պետք ,որ անեն:

Հայկ Հովհաննիսյան.Պարոն Խաժակյանի կողմից նախագիծ էր բերվել, որն ընդունվեց համարյա միաձայն:

-Ի՞նչ նախագիծ էր:

Հայկ Հովհաննիսյան.Կապված էր այն բանի հետ,որ հերթական նիստերին հարց ու պատասխան պետք է լինի,թե չէ փողոցները սրբերի անուններով կոչելու կամ մեկ այլ բան,մեզ համար անընդունելի է:

Հռիփսիմե Առաքելյան.Ավագանու գործառույթների մեջ փողոցների անվանափոխությունը մտնում է:

Հայկ Հովհաննիսյան.Դա հարգում եմ:

Հռիփսիմե Առաքելյան.Դա մեր կանոնակարգի մեջ էգրված:

Հայկ Հովհաննիսյան.Նախագծերը,որոնք պետք է գան,նրանք ավելի շատ պետք է միտված լինեն,քանի որ այնպես չէ,որ ավագանին առանձին կառույց է և գործում է գործադիրի դեմ:

-Մոտ 60 միլիոն դրամ անհետացել է,Կամազների գնման ժամանակ,նման հրապարակում եղավ,այս թեմայի մասին ձեր տեսակետը: Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը հակված չէ հավատալու, որ Երևանի քաղաքային իշխանությունը մաքուր ձեռքերով է աշխատում։

Հռիփսիմե Առաքելյան.Ես ընդամենը նրա գրառումը կարդացի, որ ինքը դիմել է Կամազ ընկերությանը և իրեն ավելի էժան գին են առաջարկել,քան քաղաքային իշխանությունն է ներկայացրել ,ուսումնասիրության խնդիր է,որևէ մեկը չի կարող մերկապարանոց հայտարարություն անել:

Հայկ Հովհաննիսյան.Ուսումնասիրություն անցկացրել են անգամ դատախազությունում, ստուգվել են : Դավիթ Խաժակյանն էլ անընդհատ կոռուպցիոն ռիիսկեր էր տեսնում,որի հիման վրա դատախազությունից եկան,ստուգեցին և ցույց տվեցին,որ կոռւպցիոն ռիսկ չկա:

Հռիփսիմե Առաքելյան.Մեկ կետից գնումը նորմալ չէ,ընթացակարգերին դեմ է, քաղաքապետը թղթերը վերցրեց ,արագ գնաց գործադիր,որ՝շուտ արեք հաստատեք,աղբի մեջ կորում ենք , մեկ անձից գնումը հաստատեցին,որ Կամազները բերեն:

Հայկ Հովհաննիսյան.Այդ 15 մեքենաների համար,որով քաղաքապետը գնաց կառավարություն,5 գնվեց ,իսկ մնացած 10-ը ,քանի որ չկային,և բոլորը ասում էին,որ 2-3 ամսից նոր կարող ենք մատակարարել, դրեցինք մրցույթ:

-Նախորդներն էլ էին նույն կերպ ասում:

Հռիփսիմե Առաքելյան.Հարցը լուծել են,վերջացրել են,մեկ անձից գնումը արել են, մնում է Կամազները գան և այս քաղաքը մարքրվի:

Հայկ Հովհաննիսյան.Միակ հարցը,որի համար քաղաքապետը մտել էր կառավարություն,այդ 10 մեքենանները ձեռք բերելու համար էր,քանի որ մեկ անձից գնումով չկա,դրեցինք բաց մրցույթ:

Հռիփսիմե Առաքելյան.Ոչ մեկին հետաքրքիր չէ,թե ինչ են գնում,ինչու,խնդիրն այն է,որ մարդը տանից դուրս գա և աղբ չտեսնի:Հրատապ գնացին գործադիր,մարտական ,ես էլ ասացի,որ երևի երկու օրից այս քաղաքում աղբ չի լինի:Դրանից անցել է երկու ամիս ,ունենք նույն պատկերը:

-Գանք ապօրինի շինությունների քանդմանը ,ինչքանով էր դա շոու, շարունակական է լինելու,թե՞ չէ,միտումնավոր մոտեցում էլ կա:Խոշոր մի քանի շինություններում էլ դադարեցրել են շինաշխատանքները,այդտեղ ևս միտում տեսնո՞ւմ եք:

Հռիփսիմե Առաքելյան.Խոսքը Օպերայի տարածքի սրճարանների մասին է:Գործընթացը ամեն տեղ դանդաղում է,շինթույլտվության մասով կա խնդիր,որովհետև մենք շատ բողոքներ ենք ստացել շինարարական տարբեր ընկերություններից,որոնք բողոքում են ,որ հերթը արհեստականորեն ուռճացվում է և շինթույլտվություն չեն տալիս:Կարող է գլխավոր ճարտարապետը ուսումնասիրում է,տեսնում է,որ նորմալ է,գործը հասնում է քաղաքապետին,կասեցվում է,կամ հակառակը:Հետո Մեսչյանը ասում է `սա լավ չէր ու կասեցվում է:Դեպքեր են եղել,որ մարդկանց շինթույլտվությունը տվել են,շնորհավորել են հաջորդ օրը ասել են`չէ,մի տեսակ մանկական խաղի է նման և կոնկրետ շինթույլտվությունների մասով կա խնդիր:Օպերայի տարածքի սրճարանների մասով,մենք ականատես եղանք երկու սրճարանի քանդմանը ը և այդ սրճարանները քանդելուց հետո պետք է շարունակական լիներ և որտեղ տեսնեին ապօրինի շինարարություն,գնային և վերացնեին:Այդ երկու սրճարանի քանդելուց հետո ամիսներ են անցել

Հայկ Հովհաննիսյան.Ուրիշ բան չի քանդվե՞լ:Որտեղով մեր քաղաքացին քայլում էր վերածել էին ինչ-որ բուդկաների:

Հռիփսիմե Առաքելյան.Մենք ինչ-որ ուղղորդված բաներ ենք տեսել:

Հայկ Հովհաննիսյան.Ես մայիս ամսին հարցում էի կատարել շինթույլտվությունների հետ կապված անցած տարվա նույն ժամանակի հետ համեմատած ,ընդամենը 20-30 ենք պակաս տվել:

Հռիփսիմե Առաքելյան.Այդ 20-30-ը այդքան շենք է:

Հայկ Հովհաննիսյան.Հաշվի առնելով,թե ինչպես են տրվել ժամանակին և հիմա,դրա արդյունք է :

Հռիփսիմե Առաքելյան.Շատ լուրջ վախեր կան,որ ճիշտ շենքին ենք տալիս,մարդը ասում է,որ բազմաբնակարան շենք եմ սրաքում:

Հայկ Հովհաննիսյան.Կանաչ տարածքը աճուրդի են հանել:

Հռիփսիմե Առաքելյան.Խոսքը այն դեպքերի մասին է,որ ասում են`ամեն ինչ հաշվարկված է,ճիշտ է, հետո ասում են `փոշմանեցինք:

Հայկ Հովհաննիսյան.Կանաչ տարածքը ժամանակին աճուրդով վաճառել են,քաղաքացին իր սեփական տարածքի վրա ուզում է այդ մի քանի ծառը կտրի ,շենք սարքի,ժամանակին նրանք ասել են `կսարքես,հիմա մենք ի՞նչ անենք,ծառերը կտրե՞նք,շենք սարքենք:

Հռիփսիմե Առաքելյան.Ես այն մասին եմ ասում,որ մեկը մի բան է ասում,մյուսը`այլ բան: Նախկինի մասին չխոսեմ:

-Դժգոհություններ կան,որ մի շարք շինություններ անավարտ են մնացել և հիմա թույլ չեն տալիս սարքել:

Հայկ Հովհաննիսյան.Մոտ 5000 քմ միայն մանկապարտեզներ ենք ետ բերել մասնավորից:

Հռիփսիմե Առաքելյան.Դա ուրիշ թեմա է:

-Վեթինգ եք իրականացրե՞լ:

Հայկ Հովհաննիսյան.Այս տարի 1000 երեխա ավել կհաճախի մանկապարտեզ:

Հռիփսիմե Առաքելյան.Սա շատ լավ բան է:

-Իրենք են նվիրո՞ւմ,խլու՞մ եք,թե՞ բարեկամաբար խոսում եք:

Հայկ Հովհաննիսյան.Օրինակ Վերոնիկայի հայտնի մանկապարտեզը ետ վերադարձվեց:

Հռիփսիմե Առաքելյան.Անհատույց օգտագործման տրվել է,հիմա քաղաքային իշխանությունը ետ է վերադարձնում:

Հայկ Հովհաննիսյան.Օպարայի երկու սրճարանները դատական պրոցեսի մեջ են դրա համար չքանդվեցին,հողը համայնքային է,շինությունը մասնավորինը:

-Միտում տեսնում եք,թե՞ ոչ:Խոսենք տրանսպորտի մասին,շատ խոստումներ էին տալիս,սական Երևանը շարունակում է մնալ խիստ ծանրաբեռնված: Երևանը շրջանցող փողոցներ պետք է լինեն,նոր ճանապարհներ,մետրոյի նոր կայարանի կառուցման խոստումների մասին չխոսեմ,շուտով մենք երևի կիջնե՞նք չէ Աջափնյակի կայարանում:

Հայկ Հովհաննիսյան.Ըստ պարոն Մեսչյանի այո,աշխատանքները կսկսվեն:

-Այսպիսի քննադատություն կա,որ ինչ ասում են,դուք ասում եք`մենք դեռ հինգ տարի ժամանակ ունենք: Ներդրումներ կա՞ն:

Հայկ Հովհաննիսյան.Գլոբալ առումով քաղաքային իշխանությունը օր օրի ,ամեն վայրկյան պետք է ուղղակի լինի քաղաքացու կողքին,չի կարելի շեշտել հինգ տարի:

Հռիփսիմե Առաքելյան.Տրանսպորտի խնդիրը շատ լուրջ է,իհարկե քաղաքապետը ասաց,որ երկու տարվա մեջ խնդիրը կլուծենք:Նախկին իշխանությունների կողմից,ես չգիտեի,հիմա արդեն ուսումնասիրեցի,կար բրիտանական ընկերության հետ գործընթաց`WIG,ասացին,որ այս ընկերությունը երևի նախկինների հետ կոռուպցիոն սխեմաների մեջ է :Մի քանի ամիս դրեցին ,ուսումնասիրեցին,տեսան,ասացին,բայց ոնց որ լավ ծրագիր է,եկեք սա փորձենք իրականացնել,սկսենք գործընթացները:Քաղաքապետարանում տրանսպորտին լուծում տալու համար անցկացվեց մեկ մեծ քննարկում,որ խնդիրներ ունենք,ուզում ենք այս ընկերության հետ աշխատել:Ի՞նչ ենք անում.այս քննարկումից հետո անցնում է ժամանակ,Բարգավաճ Հայաստանին ոչ ոք ոչինչ չի տեղեկացնում,պատահական սկզբունքով մամուլից իմանում ենք,որ քաղաքային իշխանությունը Երևանի տրանսպորտային ցանցը փոփոխելու համար դիմել է գործադիր իշխանությանը: Լավ դիմել են,հասկանում ենք ,ենթադրում,որ շատ լուրջ ֆինանսական խնդիրներ կան, հիմա ես՝ որպես ավագանու անդամ խնդրում եմ իրենց ,որ ասեն նախահաշվով ,որ դիմել են գործադիրին,ինչքան գումարի մասին է խոսքը:Նախագիծը ,եթե ներկայացնում են կառավարությանը են և ասում`հարգելի կառավարություն,կարող ես աջակցել մեզ,որ մեր քաղաքային տրանսպորտը փոխենք,ես ուղղակի ենթադրում եմ,որ դա 100 միլիոն և ավել դոլարների մասին է խոսքը և բնակա՞ն է, չէ,որ մեր հայրենի կառավարությունը այդ ֆինանասկան միջոցներին չի տիրապետում,որ ասի`առ քաղաքապետարան ջան,գնա մեր քաղաքացիների կյանքը ավելի բարելավի ,պետք է այդ գումարային միջոցները գտնել :Ենթադրելի է,որ նոր վարկեր են,նոր բեռ է քաղաքացու,երկրի վրա,որովհետև սա մեր արտաքին պարտքի ավելացմանն է ուղղված նաև :Մենք արդեն յոթ միլիարդի շեմը հատել և անցել ենք, այս խնդրի հետ կապված ես բազմիցս եմ ասել,մեր խմբակցությունը ևս ասում է,թե ինչքան է նախահաշիվը,քանի միոլիոն դոլարի մասին է խոսքը ,չկա,ես հիմա էլ եմ ասում,որ Հայկը ասի նախահաշվով:

Հայկ Հովհաննիսյան.WIG-ի հետ կատարած այդ ուսումնասիրությունը ինչու քաղաքապետը նորից սկսեց իրականացնել,քանի որ մեր պահանջը այն էր,որպեսզի թարմացնենք տեղեկատվությունը և մոնիթորինգի արդյունքերը,քանի որ դրանք շատ հին էին:Եվ քաղաքը զարգացող քաղաք է,պետք էր ուսումնասիրել:

Հռիփսիմե Առաքելյան.Կրկին ժամանակ կորցրեցինք:

Հայկ Հովհաննիսյան.Այդ ընթացքում`նոյեմբեր,դեկտեմբեր,հունվար,փետրվար ամիսներին WIG-ն աշխատել է այդ նոր ինֆորմացիայի ,նոր մոնիթորինգի վրա,եթե փոփոխված արդյունք կա,դրա վրա:Ըստ իմ ունեցած տեղեկությունների,նախկինում եղել է հաշվարկված մոտավորոպես,որ ծախսը լինելու է 250 միլիոն դոլարի չափով,նոր ցանց ունենալու համար,հիմա թիվը չգիտեմ,բայց գիտեմ,որ դրանից շատ ցածր է:

-Որտեղի՞ց գիտեք:

Հայկ Հովհաննիսյան.Հարցրել եմ,ասել են :

-Բա ինչո՞ւ չէիք ներկայացնում:

Հայկ Հովհաննիսյան.Ներկայացնում եմ:

Հռիփսիմե Առաքելյան.Ասաց 250 միլիոնից մի փոքր ցածր, ավագանու մյուս գործընկերն ասաց `100 միլիոն:Կարող է ինչ-որ մեկը ասում է`ես ձեզ գումար տամ,ձեր ցանցը փոխեք,բա չիմանանք նախահաշիվը ինչքան է:

Հայկ Հովհաննիսյան.Բնականաբար կներկայացնեն,առանց ձեզ ներկայացնելու չեն անելու:

 Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

 

դիտվել է 850 անգամ
Լրահոս
Արթուր Վանեցյանը դատարանի որոշմամբ կստիպի Իոաննիսյանին, որ հրապարակային ներողություն խնդրի Չնայած ՀՀ-ից հնչեցված կոչին, շարունակում են օգտագործել «Զանգեզուրյան միջանցք» տխրահռչակ անվանումը Արցախի հարցը շարունակում է մնալ իրավական, քաղաքական և բարոյական օրակարգում. Օսկանյան Ադրբեջանն ու Հայաստանը զգալիորեն հաղթահարել են խաղաղության ճանապարհին առկա խոչընդոտները․ Էրդողան Արցախ հավաքական վերադարձը պետք է դարձնել պետական քաղաքականության առանցք. Genesis Armenia Էրդողանը պնդում է՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կգործարկի երկաթուղային և ցամաքային ուղիները Միքայել սրբազանի կալանքը դատավորը երկարաձգեց մեկ ամսով Արցախը հայկական արժեհամակարգի անբաժան մասն է. «Հայոց տուն» համահայկական նախաձեռնություն «Արցախը վերադառնալու է։ Ոչ թե որպես անիրական երազանք, այլ՝ որպես պետական, արժանապատիվ, կենդանի հայրենիք». Դավիթ Գալստյան Պուտինը դիվանագիտական ​​հաղթանակ է տարել. Bloomberg Այլևս ստիպված չենք լինի տարբեր հիվանդություններ ունեցող 75-ամյա կնոջը Գյումրիից բերենք Երևան ու ապահովենք. Մելիքյան «Նիկոլի գրառումը ոչ թե պատահական ասված միտք է, այլ հստակ քաղաքական մեսիջ․ Արցախի կորուստը ներկայացվում է որպես ազատագրում». Արմեն Հովասափյան «Կիմանանք, թե ով է իրականում հանձնել Արցախը». Սուրեն Սուրենյանց Երևանի կենտրոնում ավտոմեքենայի պայթյունից հետո 3 անձ է հոսպիտալացվել. մեկի վիճակը ծանր է Ոչ ոք Փաշինյանին իրավունք չի տվել դուրս գալ նոյեմբերի 9-ի փաստաթղթից․Արամ Սարգսյան, Նարինե Դիլբարյան (video) #ՀԻՄԱ․ Սա մանկապիղծի պահվածք է՝ խաբում է ժողովրդին, որ տանի, բռնաբարի․ Հովհաննես Իշխանյան (video) «Սրա-նրա կոշիկը լիզող Նիկոլը չէ՞ր, որ 3 տարի Պուտինին ասում էր՝ «спасибо» »․ Էդուարդ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Արա՛, դուք եք վառել էդ կրակը, այ «անասուններ»․ հերոսի հայր Խաչիկ Մանուկյանը պոռթկաց (video) Ստիպում են հայ ժողովրդին ընդունել ոչ միայն տարածքային պարտություն, այլ նաև հոգևոր և բարոյական (video) Ռոբերտ Քոչարյանի պատմական ելույթը՝ Արցախի անկախության հռչակման ժամանակ (video) Նարեկ Նալբանդյանի անվան հետ կապվող «8 8» սուպերմարկետները տարածվում են․ «Հրապարակ» Սերժ Սարգսյանի պատասխանն՝ այսօրվա Փաշինյանի գրառմանը (video) Արթուր Վանեցյանը շատ կարևոր բան արեց․ Մերուժան Տեր-Գուլանյան (video) Հնդկաստանը կրկին արգելափակել է Ադրբեջանի՝ ՇՀԿ-ին անդամակցելու հայտը Ուժգին պայթյուն Ամիրյան փողոցում․ ի՞նչ են պատմում․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրաելյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am