Միայն կաղին ունենան` ուտեն, պառկեն...

Նախօրեին ողջ օրվա ընթացքում սոցիալական մեդիայում և համացանցում թեժ կրքեր էր բորբոքել պատմական հուշարձանի դեմ ոտնձգության հերթական դրսևորումը:

Օշականում Նահապետ Եդեսացի կաթողիկոսի կողմից 1691-1706 թթ. կառուցված պատմական կամուրջի տակ անհասկանալի ծագման լողավազան է տեղադրվել և հատուկ պահպանության գոտում գտնվող պատմական միջավայրը վերածվել ժամանցի վայրի: Լողավազանը, ինչպես երևում է լուսանկարից, հիմնարար կառույց չէ, այն ժամանակավոր կոնստրուկցիա է, որը տեղադրվել է ուղիղ կամրջի կամարաձև թռիչքի տակ և ամբողջությամբ խաթարել պատմական հուշարձանի տեսքը:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը պաշտոնական հայտարարություն տարածեց, որ դիմել է Արագածոտնի մարզպետին՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել ՀՀ Արագածոտնի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի Օշական գյուղում հաշվառված պետական սեփականություն համարվող հանրապետական նշանակության Կամուրջ հուշարձանի պահպանական գոտու տարածքում տեղադրված լողավազանն անհապաղ ապամոնտաժելու համար: Նշվում է նաև, որ լողավազանը տեղադրվել է առանց լիազոր մարմնի թույլտվության և ամբողջովին խաթարում է հուշարձանի արտաքին տեսքը:
Տարածքում գործում է «Օշականի հին ջրաղաց» հանգստավայրը, և ինչպես հայտնում են լրատվամիջոցները, լողավազանը հենց այդ հանգստավայրինն է: Արագածոտնի մարզպետարանից հայտնել են, որ տեղադրվել է ժամանակավոր փչովի լողավազան և գյուղապետին հանձնարարվել է ժամանակավոր լողավազանը վերացնել մինչև հուլիսի 15-ը: Փաստը մնում է փաստ, որ շուստրիների և զոռբաների առումով հին ու նոր Հայաստանում բարքերը չեն փոխվել, իրավիճակը` նույնպես: Շուստրի զոռբաները, թե հին, թե նոր Հայաստանում առաջնորդվում էին հայտնի առակից հայտնի տրամաբանությամբ` միայն կաղին ունենան, ուտեն, պառկեն, գիրանան: Շատ հետաքրքիր է` այդ շուստրիները ինչպե՞ս են կարողացել գալ հսկայական լողավազանն անարգել տեղադրել պատմական հուշարձանի տարածքում, ինչն առանց հատուկ տեխնիկայի կիրառման ուղղակի հնարավոր չէր: Հուշարձանների պահպանության պատասխանատուները ո՞ւր էին նայում, որ տեղադրման աշխատանքների փուլում ոչինչ չեն նկատել ու չեն կանխել: Դե թող որևէ շարքային քաղաքացի փորձի դուրս գալ բակ ու առանց թույլտվության 50 սմ տրամագծով փոս փորել: Փորձեք և կտեսնեք, թե քանի տեղից և քանի վերահսկիչ կգա ու կկանգնի ձեր գլխավերևում, կկանգնի ու կասի` Դուք սա անելու իրավունք չունեք:
Հուշարձանների գործակալության աշխատանքի վերահսկողությունը մշակույթի նախարարության միավորումից հետո փոխանցվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Սուպերնախարար Արայիկ Հարությունյանը հուշարձանների ոլորտում առաջին քննությունը տապալեց: Այս դեպքը հստակ ցույց տվեց, որ նոր նախարարությունն ի զորու չէ տիրապետել իրավիճակին, եթե նման դեպքեր էլի կրկնվեն:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 3035 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am