ՀՀ 8 մարզերի 33 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
Այսօր ՀՀ 8 մարզի՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի 33 համայնքում անցկացվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այս համայնքների մեջ առավել խոշոր քաղաքների թիվը 3-ն է՝ Հրազդան, Սպիտակ և Թալին: Առավոտյան ժամը 8-ին բացվել են բոլոր ընտրատեղամասերը և սկսվել է ընտրական գործընթացը: Այն կավարտվի երեկոյան ժամը 20:00-ին և կամփոփվեն արդյունքները: Նշենք, որ, ընդհանուր առմամբ, 33 համայնքում պայքարում են 60 թեկնածուներ, որոնց սկզբնական թիվը 89-ն էր: Առաջադրված թեկնածուների 17-ն անկուսակցական են, մյուսները՝ կուսակցական:
