Al Jazeera հեռուստաալիքը դադարեցնում է հեռարձակումն ԱՄՆ-ում
Մալուխային լրատվական Al Jazeera հեռուստաալիքը կդադարեցնիր իր հեռարձակումներն ԱՄՆ-ում ապրիլի 30-ին: Այս մասին ասվում է միջազգային հեռուստատեսային ընկերության կայքում: Al Jazeera America-ի ղեկավար Ալ Անստին հայտարարել է, որ ԱՄՆ-ում հեռուստաալիքի հեռարձակման դադարեցման պատճառը ամերիկյան մեդիաշուկայում աճող մրցակցությունն է:
