Խոզի գրիպից 25 մարդ է մահացել
Ուկրաինայում 25 մարդ է խոզի գրիպի զոհ դարձել, հայտնում է Reuters-ը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի գրիպի դեմ պայքարի պետական կենտրոնի ղեկավար Տատյանա Դիխանովսկայան: Ուկրաինայում նվազագույնը 1 ամսում խոզի գրիպից մահացել է 19 մարդ: «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում Ուկրաինայի պետական սանիտարական ծառայության ղեկավար Ելենա Ֆենյուկը հայտարարել է, որ երկրում գրիպի ժամանակ մահացու դեպքերի պատճառը պատվաստումից հրաժարվելն է:
