ՄԱԿ-ի հատուկ դեսպանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Սիրիական հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպան Ստաֆան դե Միստուրան ուղևորվել է Սաուդյան Արաբիա, ինչից հետո նա կայցելի Իրան, հայտնում է Franc Press գործակալությունը: ՄԱԿ-ի հատուկ դեսպանը ուղևորվել է տարածաշրջան, որպեսզի բանակցություններ անցկացնի երկու երկրների միջև ստեղծված լարվածությունը պակասեցնելու նպատակով: Կիրակի օրը Սաուդյան Արաբիան խզել է քաղաքական հարաբերությունները Իրանի հետ այն բանից հետո, երբ ցուցարարները հարձակվել են Թեհրանում թագավորության դեսպանատան և Մեշհեթում հյուպատոսարանի վրա: Ցույցերը տեղի էին ունեցել Սաուդյան Արաբիայում շիաների հայտնի քարոզիչ շեյխ Նիմր ան-Նիմրայի մահապատժի հետևանքով:
