«Դուշանբեն սկսեց չբավարարել շփման գծում կայունություն պահպանելու հարցում». Տարասով

«Ընդհանուր առմամբ ներկայումս ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը բազում նրբություններ ու շերտեր ունի»,- այս մասին 168 ժամի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի «Դուշանբե պլյուս» ֆորմատով պայմանավորվածությունների արդյունավետությանը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ օրերս տված մեկնաբանությունը «Դուշանբե պլյուս»-ի վերաբերյալ, նշել է, որ Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածություններով հաստատվել էր օպերատիվ կապ, որն իր մեջ միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման տարրեր էր պարունակում։ «Անհրաժեշտություն է առաջացել ամրապնդելու այդ մեխանիզմը, ինչպես նաև անհրաժեշտություն է առաջացել ամրապնդել հրադադարի ռեժիմը։ Այս ամենի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվա՝ Վիեննայի, ինչպես նաև՝ 2016 թվականի Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի գագաթաժողովների ժամանակ»,- ասել է Նաղդալյանը։

Ստանիսլավ Տարասովն ասաց, որ իր ընկալմամբ՝ սրանք պարզապես Դուշանբեի պայմանավորվածություններն են՝ գումարած Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնց այդպես էլ ընթացք չտրվեց: Սակայն, ըստ նրա, դա ճիշտ շեշտադրում է, քանի որ առանց նման միջոցառումների հնարավոր չէ ապահովել անվտանգություն շփման գծում, ինչի մասին ինքը խոսել է ավելի վաղ։ Տարասովն ասաց, որ հավելյալ միջոցառումների կարիք կա, քանի որ օպերատիվ կապը չապահովեց այն անվտանգությունը շփման գծում, որը ցանկալի էր, և որի ակնկալիքը կար։ Ըստ նրա՝ նախորդ շրջանում օպերատիվ կապի առկայությունը, ինչպես նաև քաղաքական իրավիճակը կողմերի միջև նպաստավոր էր, շփման գիծը խաղաղ էր, և այդ ժամանակ նաև պետք է կանխատեսելի լիներ, որ օպերատիվ կապն ու միջադեպերին արձագանքելը բավարար չեն լինելու, ուստի հարկավոր են լինելու հետաքննական մեխանիզմներ, դիտորդների բավարար քանակ և անհրաժեշտ լիազորություններ։ «Հենց այդ պատճառով արդարացիորեն խոսվում է հավելյալ միոջացառումների անհրաժեշտության մասին, քանի որ շփման գծում իրավիճակ է փոխվել, և դա պետք է զսպել»,- ասաց նա։ Նրա խոսքով՝ այս մասով ամեն ինչ հստակ է։

Տարասովի կարծիքով՝ հարկ կա ավելի հանգամանալից խոսել բանակցությունների բովանդակության մասին հայկական կողմի կողմից։ «Ադրբեջանի ԱԳ նախարարի կողմից մանրամասների հրապարակումից հետո որոշ հարցեր մեկնաբանվեցին, բայց ոչ այն խորությամբ, որի կարիքը գուցե կար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմն արդեն մի քանի անգամ որոշ մանրամասներ է ներկայացրել բովանդակության վերաբերյալ։ Համանախագահների վերջին հայտարարությունը ցույց տվեց, որ պետք է մթնոլորտ ստեղծվի բանակցությունների համար»,- ասաց նա։ Ըստ նրա՝ «բովանդակային բանակցություններ» բառակապակցության կիրառումը նպատակ ունի ցույց տալ, որ անհրաժեշտ է շուտ անցնել նման բանակցությունների՝ մինչ դա իրականացնելով անհրաժեշտ քայլեր։

«Համանախագահների տարեսկզբյան հայտարարությունը, որում ներկայացված էին Մադրիդյան սկզբունքները, ուրվագծեցին և արտացոլեցին համանախագահների ցանկությունը՝ շուտ անցում կատարել նման բանակցությունների։ Սակայն Հայաստանը դրանց մեկնարկը պայմանավորում է Արցախի մասնակցությամբ, որի շուրջ հայաստանյան մեկնաբանությունները ևս միանշանակ չեն։ Պետք է հստակեցնել՝ Ղարաբաղը դիտարկվո՞ւմ է՝ որպես առանձին սուբյեկտ, որպեսզի մասնակցի բանակցություններին, թե՞ ոչ, քանի որ հայկական կողմից տարբեր մեկնաբանություններ են հնչում։ Ընդհանուր առմամբ, գործընթացը բազում նրբություններ ու շերտեր ունի։ Հուսանք, որ գործընթացները կլինեն ի օգուտ խաղաղության»,- ասաց նա։

դիտվել է 448 անգամ
Լրահոս
Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին. Սերժ Սարգսյան Շատ շուտով մեծ պատասխանատվություն ենք վերցնելու մեզ վրա. Սամվել Կարապետյան (video) Եռակողմ հայտարարության 9-րդ կետը ՀՀ տարածքի որեւէ հատվածի կառավարման արտապատվիրակման մասին չէր Ստեփանակերտի Ս. Աստվածամոր մայր տաճարի ավերումը մշակութային արժեքների պաշտպանվածության խախտում է Նիկոլ, հին ցավին գումարեցիր նորը, առաջին հայրենազրկմանը գումարեցիր երկրորդը․ Աշոտյան Եթե լսումներ չկազմակերպեն անհետ կորածների հարցով, տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Գլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ» Կանխատեսվում է նորմայից ցածր ջերմաստիճան Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Այս գազանային ոճրագործությունը որևէ արդարացում չունի և հատուցում է պահանջում․ հատուցումը գալու է Ամեն օր նման մի առիթ տալիս է. «Փաստ» Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած «Ջահերով երթը» տանել չեն կարողանում մեր «խաղաղասեր հարևանները». Վարուժան Գեղամյան Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ Ռուսաստանի հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան. «Հրապարակ» Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ» 1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ» Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am