Որոշել են շուստրիություն անել աշխատավարձի հետ կապված


Մոտավոր գնահատումներով՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման հետևանքով մասնավոր ընկերություններում շուրջ 45 հազար աշխատողի աշխատավարձ ֆորմալ առումով կբարձրանա: Մինչդեռ պետական ոլորտում բարձրացումը կտարածվի բյուջետային 35 հազար աշխատողների վրա: Ստացվում է, որ 24 տոկոս բարձրացումը, որի արդյունքում նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձավ 68 հազար դրամ, ավելի ծանր է նստելու մասնավոր հատվածի գործատուների վրա, մինչդեռ առաջին տպավորությամբ պետք է ճիշտ հակառակը լիներ:
Իրականում տարիներ շարունակ նախկին իշխանությունը չէր գնում նվազագույն աշխատավարձի բարձրացման իրավամբ խիստ կարևոր քայլին, քանի որ նվազագույն աշխատավարձի բարձրացումն ենթադրում էր ոչ միայն նվազագույնով վարձատրվողների աշխատավարձի աճ, այլ նաև պետական համակարգի բազային աշխատավարձի բարձրացում: Ներկա պահին բազային դրույքաչափը հաշվարկված է նվազագույն աշխատավարձի 120 տոկոսի չափով և կազմում է 66 հազար դրամ: Պետական ապարատում պաշտոնյաների` սկսած կրստեր մասնագետից վերջացրած երկրի ամենաբարձր պաշտոնյաների` նախագահ և վարչապետի աշխատավարձը, հաշվարկվում է նույն տրամբանության շրջանակում` բազային դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տվյալ պաշտոնի համար նախատեսված գործակիցը: Գործակիցները սահմանվում են պետական պոշտոնյաների վարձատրության սանդղակով և ներքևից վերև` աճման կարգով բարձրանում են` կախված պաշտոնից: Ամենաբարձր` 20 գործակից սահմանված է հանրապետության նախագահի համար, վարչապետի համար կիրառվում է 19 գործակիցը, պատգամավորների և նախարարների համար` 11 գործակից և այսպես շարունակ։
Նվազագույն աշխատավարձի բարձրացման պարագայում, եթե պահպանվեր պետական բազային աշխատավարձի ձևավորման վերոնշյալ բանաձևը, ապա բազային աշխատավարձն առնվազն պետք է դառնար 80 հազար դրամ: Իսկ դա իր հերթին կնշանակեր պետական համակարգում աշխատավարձերի համատարած բարձրացում` բյուջեի վրա ունենալով բավական կոշտ ազդեցություն:
Պատկան մարմինները սակայն շտապեցին հայտարարել, որ պետծառայողներին աշխատավարձի բարձրացում չի սպասվում, քանի որ բազային դրույքաչափի փոփոխություն նախատեսված չէ: Այսինքն` իշխանությունը որոշել է շուստրիություն անել` փոխելով բազային աշխատավարձի ձևավորման սկզբունքը: Բազային աշխատավարձը այսուհետ ուզում են հաշվարկել նվազագույն աշխատավարձի 80-120 տոկոսի միջակայքում: Այդ դեպքում կստացվի, որ ներկա բազային դրույքաչափը նորմայի սահմանում է, հետևաբար ոչ մի բարձրացման կարիք չկա:


Հայկ Դավթյան

դիտվել է 9655 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am