Հակառուսական աբսուրդ Վրաստանում` գնացքներում ռուսերեն չեն խոսի

Թուրքական և ադրբեջանական տնտեսական ներկայացվածությունը չափազանց մեծ է Վրաստանի տնտեսության մեջ: Որոշ փորձագետներ չեն բացառում, որ Վրաստանում հակառուսական տրամադրությունների սերմանումը ձեռնտու է հենց այս ուժերին, հատկապես որ գժտության առիթն էլ ուղղափառների միջխորհրդարանական վեհաժողովը դարձավ:
Թուրքական գործոնի ազդեցության մեծացումը նկատելի է հատկապես Աջարիայում, որի մայրաքաղաք Բաթումիում բազմաթիվ թուրքական թաղամասեր, հյուրանոցներ, ռեստորաններ կան, որտեղ նիստուկացի բոլոր նորմերը թուրքական ավանդույթներով են կատարվում: Վրաստանում թուրքական գործոնի մեծացման գործընթացն անմիջականորեն կապվում է նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու պաշտոնավարման հետ: Նրա օրոք Թուրքիայի քաղաքացիներին բավականին հեշտությամբ Վրաստանի քաղաքացիություն էին շնորհում, ինչպես նաև մեծ արտոնություններ տալիս բիզնեսում: Վրաստանի նախկին նախագահը ժամանակին այդ քայլերով փորձում էր թուլացնել ռուսական քաղաքական և տնտեսական ազդեցությունը Վրաստանում: Չնայած տևական ջանքերին, այսօր էլ Վրաստանի տնտեսական կյանքում ռուսական ազդեցությունը բավականին մեծ է և դրա մասին վկայող բազմաթիվ ակներև փաստեր կան, սակայն կարելի է նշել ընդամենը երկուսը:
Առաջաին` բավական էր Պուտինը հրամանագիր ստորագրեր Վրաստանի օդային ճանապարհը փակելու մասին, և վրացական արժույթն անմիջապես սկսեց գահավիժել: Մոսկվա-Թբիլիսի օդային թռիչքների չեղարկման հրամանը դեռ պաշտոնապես ուժի մեջ չի մտել /հրամանագիրն ուժի մեջ կմտնի հուլիսի 8-ից/, սակայն լարիի փոխարժեքն ամեն օր էլ ավելի է իջնում: Գրանցվել է նվազագույն կուրսի պատմական ռեկորդ` ամերիկյան մեկ դոլարը` 2,81 լարի: Նման ցածր կուրս երբեք չի եղել:
Չնայած տարատեսակ քաղաքական որոշումներին` վիճակագրությունը փաստում է, որ Վրաստան ժամանող տուրիստների 40 տոկոսը ՌԴ քաղաքացիներ են: Բոլոր կանախատեսումները փաստում են, որ այս տարվա հակամարտությունը լուրջ հարված է հասցնելու Վրաստանի տնտեսության առաջատար ճյուղն համարվող տուրիզմին:
Այս ասպարեզում, ի դեպ, վրացական կողմի աբսուրդն հասել է այն աստիճանի, որ Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ աշխատող գնացքների հաղորդավարուհիներն ուղևորներին այլևս ռուսերենով չեն ողջունում: «Վրացական երկաթուղի» ընկերության լրատվական ծառայությունից հաղորդում են, որ այդ փոփոխությունը կապված չէ ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ Վրաստան կատարած այցի հետ: «Արդեն 4 ամիս է ուղևորների համար ռուսերեն ոչինչ չի հայտարարվում: Այս որոշումը կայացվել է ծառայության բարելավման համար, քանի որ երեք լեզուներով հայտարարությունը չափազանց երկար էր և որոշակի անհանգստություն էր պատճառում ուղևորներին: Ընտրության արդյունքում կանգ առանք անգլերենի վրա, որպես միջազգային լեզու», — ասվում է հաղորդագրության մեջ: Հասկանալի է, որ որոշումը կայացվել է հարաբերությունների լարվածության ֆոնին: Զուտ բիզնեսի տեսանկյունից սա անտրամբանական որոշում է, եթե հաշվի առնենք, որ տարիներ շարունակ այդ գնացքի ուղևորների մեծ մասը ռուսներ են եղել:
Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչակազմի ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլին հայտարարել է, որ Վրաստանում հանգաստացող ռուսաստանցիների թիվը 2019 թականին 1 միլիոնով կկրճատվի` ՌԴ-ից թռիչքների արգելքի պատճառով: Այդ արգելքն այս տարի Վրաստանի տնտեսությանը կհասցնի 2 միլիարդ լարիի (710 միլիոն դոլար) չափով վնաս: Ի դեպ, 2018 թ. Վրաստան է այցելել 1 մլն 400 հազար ռուս զբոսաշրջիկ:
Վերադառնալով Թուրքային և Ադրբեջանին` պետք է նկատել, որ հակառուսական Վրաստանը նրանց ձեռնտու է ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական իմաստով: Ռուսաստանից կտրվելու դեպքում Վրաստանը մնալու է թուրքական և ադրբեջանական նավթի ու գազի հույսին: Ի դեպ, խժդժություններից առաջ խոսվում էր ադրբեջանական գազի թանկացումից և արդեն սկսվել էին բանակցություններ ռուսական կողմի հետ` գազի ներկրման հետ կապված, որոնք սակայն արդեն գրված են սառույցին:


Հայկ Դավթյան

դիտվել է 6028 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am