Փաշինյանը Սերժ Սարգսյանի հետքերով. գեներալիտետի «կոլեկցիա» է հավաքում

Նիկոլ Փաշինյանը մի կողմից pատժում է պատերազմի դաշտ տեսած արցախյան գեներալներին, մյուս կողմից գեներալի կոչում տալիս մարդկանց, որոնք հին Հայաստանում արդեն իսկ քաղաքացի ճնշելու, պետություն թալանելու հարցում էին կոփված <գեներալներ>: Ահավասիկ, Սահմանադրության օրվա կապակցությամբ Փաշինյանը կոչումներ է շռայլել մի շարզ զինվորականների եւ արդարադատության պաշտոնյաների: Ոչինչ, որ մարդն իր պատկերացումների եւ չափանիշների պրիզմայով է ընտրել գեներալացուներին եւ բոլոր նրանց, ում կոչումներ է շնորհել, բայց դա արել է խախտելով սահմանադրորեն իրեն վերապահված լիազորուոյթւոնները, ավելի ճիշտ գերազանցել է դրանք, որի արդունքում նվաստացվել է նախագահ Արմեն Սարգսյանի դերակատարումը: Բանն այն է, որ լայն հանրությունը այդ կոչումաշնորհման մասին տեղեկացավ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից, այստեղ նա շտապեց, թե «կոչումներ է շնորհել» մի շարք զինվորականների և արդարադատության պաշտոնյաների․ «ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ որոշում եմ կայացրել.
- ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում,
- ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ Թեմուր Շահնազարյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում,
- ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհել արդարարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստճան,
- ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում,
- ՀՀ ոստկանության պետ Վալերի Օսպյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում․․․․․․»։
Իր գրառման վերջում վարչապետ Փաշինյանը ընդգծել էր.«Որոշումներն ուժ մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից համապատասխան հրամանագրերը ստորագրելուց հետո»: Եթե այդպես է, ինչու է պարոն Փաշինյանը հաստատապես հայտնում կատարված փաստի՝ կոչումներ շնորհելու մասին:
ՀՀ Սահմանադրության 133 հոդվածի համաձայն` հենց նախագահի որոշմամբ են զինվորական բարձրագույն կոչումներ շնորհվում, իսկ վարչապետի գործառույթը միայն առաջարկելն է․ «Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ»,- ասվում է 133 հոդվածի 2-րդ կետում:
Վալերի Օսիպյանին գեներալ-մայորի կոչում շնորհելը,հատկապես, զավեշտի ժանրից է: Մարդն իր նախկին կյանքում՝ Հին Հայաստանում հայտնի էր որպես ցույցեր ցրող ոստիկան, նա տասնյակ հազարավոր կանանց է գետնով քարշ տվել, պատերին ծեփել, ասֆալտին փռել, հեղափոխության հոտն առնելու պես նա կերպարանափոխվեց ու դարձավ ժողովրդի ոստիկան, ապաեւ ոստիկանապետ: Բայց ժողովրդական ասածվածքը երբեք չի սխալվում, ուստի հայտնի կենդանին կաշին չի փոխում: Համենայն դեպս հեղափոխությունից հետո անգամ ոստիկանությունը չի փայլում եւ քաղաքացիներին բաժանում է սորտերի, օրինակ կարող է վեհափառի դեմ իշխանության հրահանգով իրականացվող ակցիանեին ձեռքերը ծալած հետեւել, իսկ, այ, երբ իշխանության դեմ է ընդվզումը, դառնալ նույն կատաղի ոստկանը, ինչին ականատես եղանք Օպերայի սրճարաններն ապամոնտաժելու օրերին: Կամ ո՞ր արժանիքի համար է Արթուր Դավթյանի կոչումը բարձրացվում, միայն այն, որ նա հավատարիմ զինվորի պես ծառայել է Սերժ Սարգսյանին ու հիմա նույնն անում է Նիկոլ Փաշինյանի՞ համար, հատկապես ջանքեր չի խնայում Քոչարյանի գործում: Ըստ ամենայնի Փաշինյանը գնում է Սերժ Սարգսյանի հետքերով , հիշեք, թե ովքեր են նրա գեներալները՝ Վովա Գասպարյան, Միհրան Պողոսյան եւ այլք, ու ինչպիսին է նրանց նկատմամբ հանրային ընկալումը:

Անի Սահակյան

դիտվել է 2302 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am