Արտակարգ. բենզատարի պայթելու հետևանքով 50 մարդ է մահացել, 101-ը վիրավորվել է

Կենտրոնական Նիգերիայում բենզատարի պայթելու հետևանքով 50 մարդ է մահացել, 101-ը վիրավորվել է, հայտնում է CNN-ը:
Բենզատարի վարորդը, փորձելով շրջանցել փոսը, կողաշրջվել է Բենուե նահանգի Ախումբե գյուղի ճանապարհին: Մարդիկ շտապել են դեպի կողաշրջված բենզատարը՝ թափված վառելիքը հավաքելու, սակայն այն պայթել է:
Բենզատարից վառելանյութը թափվել է մերձակա խանութների վրա, որոնք ամբողջովին այրվել են: