Օլանդը կօգնի Լիբանանին
AFP-ն հայտնում է,որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Լիբանան կատարած այցի ժամանակ երկրի իշխանություններին 100 մլն եվրո օգնություն եւ ռազմական աջակություն է խոստացել: «Ֆրանսիայի օգնությունը առաջիկա 3 տարում կհասնի մինչեւ 100 մլն եվրոյի: Կտրամադրվի նաեւ Լիբաբանանում ռազմական ներուժի օգնություն»,- ասել է Օլանդը: Օլանդը հույս է հայտնել, որ Լիբանանը շուտով նախագահ կընտրի, ինչով կհաստատի, որ դա համապատասխանում է Լիբանանի եւ ողջ միջազգային հանրության շահերին:.
