Իրանը պատրաստ է բավարարելու Թուրքիայի էներգակիրների պահանջարկը
RIA Novosti-ի փոխանցմամբ՝ Իրանը պատրաստ է լիովի բավարարելու Թուրքիայի էներգակիրների պահանջարկը, հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Այդ մասին նա հայտնել է Թուրքիա այցի ընթացքում Ռեջեփ Էրդողանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: «Էներգետիկ ոլորտում մենք թուրքական կողմի հետ պայմանավորվել ենք այն մասին, որ Իրանը կարող է երաշխիք դառնալ Թուրքիայի էներգետիկ անվտանգությունում և լիովին բավարարել նրա գազի և նավթի պահանջարկը, այստեղ մենք կարող ենք հաջողությամբ համագործակցել»,- ասել է Ռոհանին: Նրա խոսքերով՝ երկրները պետք է պարզեցնեն բիզնեսմենների համար աշխատանքի կարգը, զարգացնեն համագործակցությունը բանկային և բորսայական ոլորտներում, ինչպես նաև զբոսաշրջիկության և տրանսպորտային ճյուղերում:
