Բատկան Նիկոլ Փաշինյանին ինչ-որ բան է ասել Ծառուկյանի մասին

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորել է Եվրոպական երկրորդ խաղերը մեծ հաջողությամբ անցկացնելու կապակցությամբ և ուրախությամբ նշել այդ մրցումներում հայ մարզիկների բարձր արդյունքներով մասնակցելու փաստը: Վարչապետը նաև շնորհավորել է Բելառուսի ազգային տոնի կապակցությամբ և այդ առիթով լավագույն մաղթանքներ հղել բարեկամ բելառուս ժողովրդին»,- ասված է հաղորդագրությունում:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության և մասնավորապես Երևանում այս տարվա հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացման հետ կապված հարցեր: Շոշափվել են նաև ԵԱՏՄ արտաքին կապերի ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում՝ ԵԱՏՄ և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին պայմանագրի ստորագրման հեռանկարները:

Լուկաշենկոյի հետ կապված` սա միակ նորությունը չէ: Դեռ 2 օր առաջ` Մինսկում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ պատրաստ են ընդլայնել Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալները։ «Այսօր մենք թեպետ մեծ ապրանքաշրջանառություն չունենք, սակայն տարեկան $50 մլն-ը վատ դինամիկա չէ, եթե այն համեմատենք նախկին ցուցանիշների հետ: Մենք շատ ջերմ հարաբերություններ ունենք Հայաստանի շատ ներկայացուցիչների հետ: Դուք գիտեք Հայաստանում իմ ընկերներին, ովքեր ներդրումներ են իրականացնում Բելառուսում, եւ ես շատ շնորհակալ եմ դրա համար»,- ասել է նա։

«Ես ունեմ մի կանոն՝ ընկերությունն ընկերություն, սակայն պետությունն առանձին է: Եվ երբ ինձ դիմեցին ինչ-ինչ ապրանքների մատակարարման հարցով, ես ասացի, որ սկզբունքը հետեւյալն է՝ գալիս եք Բելառուս, սկսում եք արտադրություն, ստեղծում եք աշխատատեղեր, ներդրումներ եք անում, խնդրեմ… Գագիկ Ծառուկյանի ընկերությունը հաջողակ ձեռնարկություն է»,- հավելել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա նշել է, որ հայ-բելառուսական առեւտրի տան աշխատանքների միջոցով է իրականացվում Բելառուսի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառության 30-40%-ը: Առևտրի տունը, ինչպես հայտնի է, պատկանում է Ծառուկյանին, ում մասին փաստորեն Բատկան դրվատանքով է խոսել: 

Հետաքրիքր է` Բատկան Ծառուկյանի մասին Փաշինյանի հետ զրույցում ևս նույնն բանն ասել է, թե` ոչ: Եթե անգամ չի ասել, թերևս Արմեն Սարգսյանի հետ զրույցի մանրամասները պետք է որ փոխանցված լինեին վարչապետին: Լուկաշենկոն շատ պարզ ասել է` Ծառուկյանի ընկերությունը հաջողված օրինակ է: Ասել է թե` Ծառուկյանն ընկերություն հիմնել ու հաջողությամբ գործ անել գիտի: Մի բան, որ Փաշինյանի նոր կառավարության մոտ դեռևս ոչ մի կերպ չի ստացվում: Ասել կուզի` եթե ԵԱՏՄ-ում կապերը ընդլայնել ես ուզում` Ծառուկյանին կոնսուլտանտ վերցրո'ւ, Նիկոլ Վովայիչ: ԵԱՏՄ երկրորդ հզոր խաղացող Բատկան նրա ընկերն է, Երևան ժամանելիս էլ նրա տանն է հյուրընկալվում, համ էլ Բելառուսի հետ ապրանքաշրջանառության 40 տոկոսի տերն է:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 3077 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am