Դատարանի անգնահատելի մարդասիրությունը

Նիկոլ Փաշինյանի անկախ դատարանը հերթական անգամ արիաբար մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանի միջնորդությունները: Բաղդասարյանը միջնորդել էր վերացնել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը, իսկ եթե դատարանը վճռի, որ կալանքի հիմքեր կան, ապա կիրառել այլընտրանքային խափանման միջոց գրավ՝ մինչև 10 մլն դրամի չափով:

Փաստաբանը թվարկեց Գրիգորյանի բազմաթիվ հիվանդությունները, ասելով, որ նման պարագայում անձին կալանքի տակ պահելը խոշտանգում է, և որ մեկ տարվա ընթացքում Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է։ «Եթե նախկինում դրսի բժիշկներն էին բարձրաձայնում, որ հիվանդության վատթարացում է գնում, կյանքին վտանգ է սպառնում, բայց տեղացի բժշկական կենտրոնները արձանագրում էին, որ քաղաքացիական հիվանդանոցում հնարավոր է կոնպենսացնել անձի այդ հիվանդությունները, այժմ վերջիններս բարձրաձայնում են հիվանդության վատթարացման հետ կապված: Դա նշանակում է, որ նման պայմաններում անձին պահելը կալանքի տակ ուղղակի դասական խոշտանգում է: Միանշանակ դա կբարձրաձայնվի և կուղարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան»: Սակայն դատարանը ավելի քան լկտիություն դրսեւորեց՝ հակադարձելով, որ եթե Գրիգորյանի վիճակն այդքան օրհասկան լիներ, ապա նա դատարան չէր ներկայանա:

Հետեւելով նոր Հայաստանի դատավարական ֆարսերին՝ հատկապես Քոչարյանի ու գեներալ Գրիգորյանի գործերի շրջանակում, կարող ենք ասել, որ երկու դեպքում էլ դատավորների ընտրությունը հատուկ է կատարվում, սա ավելին է, քան դեգեներատեությունը: Մանվել Գրիգորյանը, բնականաբար, շատ մեղքեր է գործել, շատերն են նրա պատճառով հայտնվել ծանր վիճակում, բնական է եւ նորմալ, որ նա այդ ամենի համար պատասխան տա: Բայց միթե սա է արդարադատությունը, այս լուսանկարը ավելի խոսուն է, քան հազարավոր բառեր, միթե մարդուն հրապարակավ խոշտանգելն է Նիկոլ Փաշինյանի իշխանության գերխնդիրը:

Շնչառական ապարատի ուղեկցությամբ մարդուն պահել կալանքի տակ ու ասել, որ եթե վատ լիներ, դատարան չէր ներկայանա, ցինիզմի անսահման հատկանիշ է պետք ունենալ: Կոմայի մեջ ընկածին էլ կարելի է բերել դատարան ու խրախճանք կազմակերպել, եւ ի՞նչ: Իսկ ինչով եք դուք տարբերվում Մանվել Գրիգորյանից, եթե նա հին Հայաստանում է մարդկային կյանքեր խոշտանգել ու ճակատագրեր խեղել, ապա դուք դա անում եք նորում և անունը դնում արդարադատություն: Եթե սա է արդարադատությունը, եթե դա պետք է հաստատել մարդուն գերեզման տանելու ճանապարհով, ապա թող երբեք Հայաստանում արդարադատություն չլինի, քանզի մարդն է գերագույն արժեք, իսկ այսօրվա սիրո եւ համերաշխության իշխանությունը զբաղված է մարդու ոչնչացման գործով:

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով: Նրան տեղափոխեցին հիվանդանոց։
Բայց դատավոր Մարտիրոսյան Մնացականը, այնուամենայնիվ, որոշեց անչափելի մարդասիրություն դրսեւորել եւ բավարարել մեկ այլ միջնորդություն՝ գեներալ Մանվելի հարցով դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ՝ կատարումը հանձնարարելով առողջապահության նախարարության համապատասխան մարմնին։ Անկախ դատավորը շեշտեց, որ փորձաքննությունը պետք է տա այն հարցի պատասխանը, թե ինչ հիվանդություններով է տառապում Մանվել Գրիգորյանը, և առողջական այդ խնդիրները ներառվա՞ծ են պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկում:

Անի Սահակյան

դիտվել է 1828 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am