Մեր հավաքականը թիմային հաշվարկում Եվրոպայում գրավեց 1-ին տեղը
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում Եվրոպայում գրավեց 1 ին տեղը: Հայաստանի հավաքականը նվաճել է 8 ոսկե, 7 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Հիշեցնենք, որ Նազիկ Ավդալյանը, Հիփսիմե Խուրշուդյանը, Անդրանիկ Կարապետյանը դարձել են Եվրոպայի չեմպիոն: Տիգրան Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը նվաճել են արծաթե մեդալ, Սիմոն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալ, Վանիկ Ավետիսյանը՝ փոքր բրոնզե մեդալ:
