Չորեքթաթ Օբաման
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մի քանի րոպե է հատկացրել Սպիտակ տան հեռախաղորդակցության հարցերով տնօրեն Ջենիֆեր Փսակիի 9-ամսական դստերը:
Նախագահական աշխատասենյակում հատակին չորեքթաթ ման եկող փոքրիկի և նույն դիրքում գտնվող Օբամայի լուսանկարները հրապարակվել են Barackphotos.com կայքում: Օբաման, երեխայի ձեռքերը բռնած, քայլել է նաև իր աշխատասենյակում:
