Իրանի և Թուրքիայի միջև կան քաղաքական տարաձայնություններ. Էրդողան
Թուրքիան և Իրանը կզարգացնեն իրենց հարաբերությունները բոլոր ոլորտներում, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, իր իրանցի գործընկեր Հասան Ռոհանիի հետ Անկարայում տված մամլո ասուլիսի ժամանակ, հայտնում է Trend-ը: Էրդողանի խոսքերով` չնայած որ Իրանն ու Թուրքիան հանդիսանում են հարևաններ, վերջին տարիներին երկու երկրների տնտեսական հարաբերություններում առաջացել են որոշ խնդիրներ: Թուրքիան և Իրանը երկկողմանի զարգացման շրջանակներում կարող են կատարել ներդրումներ այլ երկրներում, ասել է Էրդողանը: Նրա խոսքերով` Իրանի և Թուրքիայի միջև կան քաղաքական տարաձայնություններ, սակայն դա չի ազդում ահաբեկչության դեմ համատեղ պայքարի վրա:
