Վլադիմիր Մարգարյանը նվաճեց Հայաստանի չորրորդ օլիմպիական ուղեգիրը Թուրքիայում
Թուրքիայի Սամսուն քաղաքում ավարտին մոտեցող բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում Հայաստանը նվաճեց չորրորդ օլիմպիական ուղեգիրը: 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը երրորդ տեղի համար մենամարտում հաղթեցբելառուս Վասիլի Բելուսին եւ արժանացավ բրոնզե մեդալի ու օլիմպիական ուղեգրի: Ավելի վաղ Սամսունում հայ բռնցքամարտիկներիցօլիմպիական ուղեգիր էին ապահովել նաեւ երրորդ տեղ գրաված 56 կգ քաշային Արամ Ավագյանը ու 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը եւ 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, որոնք դուրս են եկել եզրափակիչ: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը պարտվել է կիսաեզրափակիչում, բայց ապրիլի 16-ին կմենամարտեն երրորդ տեղի ու օլիմպիական վարկանիշի համար:
