«Սամ սեբե ռեժիսոր».ՍԴ թնջուկը լուծելու ճանապարհին

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակին՝ ուղղված ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ անդամներին ու դատավորին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նամակի ուսումնասիրությունից հետո դրա առնչությամբ նորության մասին հարցին Վլադիմիր Կարապետյանը ապատասխանել է. «Մենք իսկապես մտահոգված ենք ստեղծված իրավիճակով և կառավարությունը քննարկում է իր մասնակցության ձևաչափը ճգնաժամի հաղթահարման հարցում»:

Հիշեցնենք, որ օրերս Վահե Գրիգորյանը նամակով դիմել է իրավասու վերը թվարկած մարմիններին՝ Սահմանադրական դատարանում ստեղծված իբր ճգնաժամի լուծման հարցով: Փաշինյանի իշխանությունը հաստատապես կրկեսի է վերածվում: Ինչպես ասում են Նիկոլ Փաշինյանը «սամ սեբե ռեժիսոր» է աշխատում: Նախ Վահե Գրիգորյանին գործուղում է ՍԴ-ն զավթելու, ապա հայտարարում ճգնաժամի առկայության մասին ու ասում, թե քննարկում են լուծումները: Փաշինյանին չհաջողվեց գրոհով վերցնել Սահմանադրական դատարանը, Լևոն Տեր–Պետրոսյանի անձնական օգտագործման փաստաբան Վահե Գրիգորյանի ՍԴ նախագահ ինքնահռչակումն անգամ չընկրկեց ՍԴ անդամներին եւ նրանք հանդես եկան հակահարվածով, վստահեցնելով, որ իրենք լեգիտիմ անդամներ են ու շարունակելու են պաշտոնավարումը։ Հիմա անցել են կոմրոմատների պատերազմի, տեղեկատվական տեռորի են ենթարկում երկրի բարձրագույն մարմինն ու նրա անդամներին, հընթացս Վահե Գրիգորյանը հակասահմանադրական լուծումներ է առաջադրել իր հայտնի նամակում «սահմանադրական ճգնաժամից» դուրս գալու համար․ «Սահմանադրությամբ Դատարանի դատավորների թեկնածուներ ներկայացնողմարմինների կողմից Ազգային ժողովին ներկայացվում են Դատարանի դատավորների 7 թափուր հաստիքների համար թեկնածուներ, որոնց ընտրությունից եւ 2015թ.-իփոփոխություններով Սահմանադրությամբ նախատեսված Դատարանի կազմըհամալրվելուց հետո վերջինս որոշում է Դատարանի դատավորների կարգավիճակը եւ 213 հոդվածի իրական սահմանադրաիրավական բովանդակության կիրառության շրջանակը»,–գրում է Վահե Գրիգորյանը։

Պարզ ասած՝ նա Սահմանադրական դատարանը գրավելու տարբերակ է առաջարկում՝ երկրորդ ՍԴ ձևավորելով և Հայաստանը կրկեսի վերածելով։ Զավեշտն այն է, որ Վահե Գրիգորյանի հետ «ճգնաժամի» հարցով առաջինը համաձայնություն է տալիս կառավարությունը, իսկ ՍԴ-ն արձագանքելով այդ նամակին հայտարարեց, թե ճգնաժամ չկա, իրենք աշխատում են բնականոն հունով եւ աշխատելու են։ Սա նշանակում է, որ կառավարությունը պատրաստ է հակասահմանադրական ճանապարհով լուծումների միայն, թե ՍԴ-ում իշխանությունը վերցնի իր ձեռքը։

Ուշագրավ է, որ անգամ Փաշինյանի գործընկեր ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը չի ընդունում, թե ՍԴ-ում ճգնաժամ կա․ «Ճգնաժամ մեկնաբանության առումով չեմ տեսնում: Տվյալ պարագայում, եթե Սահմանադրական դատարանի մեկ դատավոր, երկու դատավոր, կամ այլ իրավաբան մեկնաբանություն է տալիս, դա դեռ չի ենթադրում, որ մենք գործ ունենք ճգնաժամի հետ»,-լրատվամիջոցների հետ զրույցում ասել է պատգամավորը, նաեւ զգուշացրել՝«Իշխանությունը զավթելը հանցագործություն է, որը սահմանված է Քրեական օրենսգրքով, եթե հանկարծ նման երևույթ տեղի ունենա, պետք է համապատասխան հետևանքներ առաջացնի, այստեղ պետք է զգույշ լինել տերմիններ օգտագործելիս: Պարզապես հայտարարություն անելը, իրավունքի նորմ մեկնաբանելը, իմ կարծիքով, դեռևս բավարար հիմք չէ ասելու, որ փաստացի իշխանությունը զավթվել է»,-ասաց նա:

Հետաքրքրական է, որ իրավասու մյուս մարմինները՝ ՀՀ նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը չեն շտապում մեկնաբանել։

Անի Սահակյան

դիտվել է 1177 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am