Օրհներգի փոփոխության հարցը հերթական շոո՞ւն էր. Ալեն Սիմոնյանի նախաձեռնությունից ձայն-ծպտուն չկա

Իրատեսը գրում է.«ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ դեռ ամիսներ առաջ նախաձեռնած օրհներգի փոփոխության գործընթացից ձայն-ծպտուն չկա: Արամ Խաչատրյանի երաժշտությամբ հիմնի համար հայտարարվել էր տեքստի մրցույթ: Համապատասխան տեքստ ընտրելու համար ձևավորվել էր աշխատանքային խումբ՝ Դավիթ Գյուրջինյանի, Ֆելիքս Բախչինյանի, Էդվարդ Միլիտոնյանի, տեր Ասողիկի և այլոց մասնակցությամբ:

Թե ինչ աշխատանքներ է իրականացնում այդ խումբը, մինչ այս պահն անհայտ է: Հայտնի չէ նաև՝ արդյո՞ք եղել են մարդիկ, որ տեքստ են գրել ու ներկայացրել մտավորականների դատին:

Ի դեպ, աշխատանքային խմբի մեջ գտնվողներից ոմանք դրա ստեղծման ժամանակ անգամ տեղյակ չէին, որ պետք է օրհներգի փոփոխությամբ զբաղվեն: Լեզվի տեսչության պետ Դավիթ Գյուրջինյանի կարծիքով, օրինակ, օրհներգը փոխելու ժամանակը չէր:

Հստակ չէր նաև՝ աշխատանքային խումբը պետական ի՞նչ կառույցի ենթակայությամբ էր գործում, ո՞վ էր այդ խմբի աշխատանքների պատասխանատուն, ի՞նչ կառույց էր հանձնարարել օրհներգի փոփոխության հարցով զբաղվելու համար աշխատանքային խումբ ստեղծել և այլն:

Գուցե այն հերթական շոու՞ն էր հասարակությանն ինչ-ինչ կարևորագույն հարցերից շեղելու համար: Եթե ոչ, ապա պատասխանատուներին հիշեցնում ենք՝ աշխատանքային խմբի գործունեությունը դարձրեք հրապարակային, եթե, իհարկե, աշխատանք արվել է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 369 անգամ
Լրահոս
Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am