Երևանի ավագանու «հեղափոխությունը»

Փաստը գրում է.«Երևանի ավագանին ավարտեց հերթական նստաշրջանը ու գնաց ամառային արձակուրդի։ Եթե ամփոփենք այս նստաշրջանի աշխատանքները, ապա թերևս հիշենք աղմկոտ նիստերը, որոնց ընթացքում քննարկումների նշաձողը իջնում էր կենցաղային անթույլատրելի մակարդակի։ Գուցե ավելի բուռն ընթացք ունենային որոշ քննարկումներ, եթե ժամանակին չմիջամտեր քաղաքապետ Հայկ Մարությանը:

Այնուամենայնիվ, Երևանի ավագանու աշխատանքը գնահատելիս՝ պետք է հաշվի առնենք մի քանի օբյեկտիվ իրողություններ, որոնց անտեսումը բերելու է ոչ համարժեք վերլուծության։ Գործող ավագանիում բովանդակային հարթության վրա չեն կարող ծավալվել իրական քննարկումներ կամ դիսկուրս, որովհետև մեծամասնությունը ձևավորվել է հեղափոխական էյֆորիայի պիկին՝ Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշի հիման վրա՝ 82 %-ոց ներկայություն ապահովելով «Իմ քայլը» դաշինքի համար։

Ընդ որում, հեղափոխության թիմն ակնհայտորեն ունի կադրերի դեֆիցիտ, ինչի հետևանքով ավագանիում հայտնվել են մարդիկ, ովքեր, մեղմ ասած, պատկերացում չունեն իրենց կարգավիճակի մասին։

Բացի այդ, ինչպես նշեցինք, մարդիկ ընտրվել են բացառապես Փաշինյանի բարձր վարկանիշի հաշվին, ու ժամանակի ընթացքում խորանում է քաղաքային իշխանության ու մասնավորապես՝ ավագանու անջրպետը հասարակության հետ, ինչը շուտով կարող է նույնիսկ կառավարման ճգնաժամ առաջացնել։

Թերևս օբյեկտիվ այս իրականությունից բխում են գործող ավագանու մյուս «առանձնահատկությունները»։

«Իմ քայլի» առկա պոտենցիալը թույլ չի տալիս, որ խմբակցությունը հանդես գա նախաձեռնություններով։ Նախընտրական շռայլ խոստումներ տված «քայլողներն» ավարտված նստաշրջանի ընթացքում հանդես չեն եկել որոշման որևէ նախագծով, ինչը լավագույնս արտացոլում է քաղաքային կառավարման ուրվագծվող ճգնաժամը։

Այլ խոսքով՝ քաղաքային կառավարման ողջ բեռը մնացել է Հայկ Մարությանի ու իր ադմինիստրատիվ թիմի ուսերին։ Մյուս կողմից՝ ավագանու մեծամասնությունը՝ իր վարքագծով, գրեթե չի տարբերվում հանրապետականներից ու շատ դեպքերում մերժում է փոքրաթիվ ընդդիմության նախաձեռնությունները՝ «մենք ճիշտ ենք, որովհետև շատ ենք» արատավոր բանաձևով։

Եվ վերջապես՝ այս ավագանին ունի մի «հատկություն», որով տարբերվում է նախորդներից՝ պարբերաբար առաջանում է քվորումի խնդիր։

Սա հետևանք է հենց նրա, որ հեղափոխության դաշինքի ցուցակում մեծ թիվ են կազմում պատահական մարդիկ, որոնց ավագանու անդամի աշխատանքն ամենևին էլ չի ձգում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 558 անգամ
Լրահոս
Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին. Սերժ Սարգսյան Շատ շուտով մեծ պատասխանատվություն ենք վերցնելու մեզ վրա. Սամվել Կարապետյան (video) Եռակողմ հայտարարության 9-րդ կետը ՀՀ տարածքի որեւէ հատվածի կառավարման արտապատվիրակման մասին չէր Ստեփանակերտի Ս. Աստվածամոր մայր տաճարի ավերումը մշակութային արժեքների պաշտպանվածության խախտում է Նիկոլ, հին ցավին գումարեցիր նորը, առաջին հայրենազրկմանը գումարեցիր երկրորդը․ Աշոտյան Եթե լսումներ չկազմակերպեն անհետ կորածների հարցով, տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Գլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ» Կանխատեսվում է նորմայից ցածր ջերմաստիճան Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Այս գազանային ոճրագործությունը որևէ արդարացում չունի և հատուցում է պահանջում․ հատուցումը գալու է Ամեն օր նման մի առիթ տալիս է. «Փաստ» Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած «Ջահերով երթը» տանել չեն կարողանում մեր «խաղաղասեր հարևանները». Վարուժան Գեղամյան Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ Ռուսաստանի հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան. «Հրապարակ» Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ» 1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ» Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am