Գոռ Մինասյանը դարձավ փոխչեմպիոն
Հայաստանի հավաքականի գերծանր քաշային ծանրորդ Գոռ Մինասյանը հռչակվեց Եվրոպայի 2016թ. փոխչեմպիոն: Նորվեգիայում ավարտված Եվրոպայի առաջնության վերջին մրցմանը գյումրեցի ծանրորդը երկամարտում գրանցեց 442 կգ (205+237): Պոկում վարժությունումՄինասյանը հաջող կատարեց 3 մոտեցումներն էլ եւ 205 կգ արդյունքով նվաճեց փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում Գոռի գրանցած 237 կգ-ն չորրորդ արդյունքն էր, սակայն դա նրան չխանգարեց երկրորդ տեղը գրավել ընդհանուր հաշվարկում: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց վրացի Լաշա Տալակաձեն, որը երկամարտում գրանցեց 463 կգ (212+251) եւ սահմանեց աշխարհամասի ռեկորդ: Թիմային հաշվարկում ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականը գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով միայն ռուսներին:
