Սաուդյան Արաբիան պայմաններ է դնում
Սաուդյան Արաբիան չի սահմանափակի նավթի արդյունահանումը, եթե մյուս արտադրողները՝ ներառյալ Իրանը, Դոհայի հանդիպման ժամանակ չպայմանավորվեն նավթի արդյունահանման սառեցման մասին, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղումով Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Մուհամեդ բեն Սալմանին: Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Քաթարը և Վենեսուելան փետրվարի 16-ի Դոհայի հանդիպման ժամանակ պայմանավորվել են 2016 թվականին արդյունահանումը պահել միջինը հունվարի մակարդակով: «Եթե խոշոր արտադրողները չսառեցնեն արդյունահանումը, մենք նույնպես դա չենք կանգնեցնի: Իսկ եթե մենք չսառեցնենք նավթի արդյունահանումը, ապա այն կվաճառենք մեզ հասանելի ցանկացած հնարավորության դեպքում»,- ասել է Սալմանը:
