Արթուր Դավթյանի «մկրտությունը»՝Նիկոլ Փաշինյանի քավորությամբ

Ելույթ ունենալով դատախազության աշխատողի օրվա ու դատախազության ստեղծման 101–րդ տարեդարձի կապակցությամբ՝ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարություն է արել:Նա ասել է, որ դատախազության աշխատանքն իրեն գոհացնում է։
«Վերջին մեկ տարում դատախազությունն ի ցույց դրեց, որ նոր Հայաստանի դատախազությունն է»,– հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Իր հերթին Արթուր Դավթյանը հերթական առիթը բաց չթողնելով հագուրդ է տվել Փաշինյանի անհագուրդ կրքերին եւ նորից ու կրկին խոսել Ռոբերտ Քոչարյանի մասին, ասել, որ բանակը ներգրավվել է Մարտի 1-ի գործընթացներին.«Ես առաջարկում եմ սպասել հրապարակային դատաքննության ընթացքին, դուք կտեսնեք, թե որտեղից ինչ զորամիավորումներ են բերվել ու որ զորամիավորումներն ինչ դերակատարություն են ունեցել։ Մեզ համար էական նշանակություն ունեցողը հետևյալն է՝ բանակը ներգրավվել է, հիմա բանակ ասածն ամենալայն իմաստով ենք մենք հասկանում՝ առանց կոնկրետ տեղակայման կամ առանց կոնկրետ նշանակության»:
Ապա փորձել է թանկացնել իր գինը, ասել, որ տեղեկատվական ճնշում կա իր նկատմամբ. «Վարկաբեկիչ հոդված են գրում, սկսում են նեղացնել ամենատարբեր արտահայտություններով, սրանք բոլորը փորձեր են, որ որևէ մեկն իր պաշտոնեական պարտականությունները ռիսկով չկատարի, բայց ես ուզում եմ՝ բոլորը իմանան, որ, ճիշտ է, վախն էլ մարդկային զգացում է, բայց դատախազները չունեն էդպիսի բան», – քնարական զեղում է ունեցել երկրի թիվ մեկ իրավական պաշտոնյան: Նա մոռանում է, որ ընդամեը մեկ ամիս առաջ իշխանության մի օղակը բացահայտ ճնշում էր մյուսին, դատարաններ էին շրջափակվում վաչապետի ու պատգամավորների հորդորով եւ անմիջական մասնակցությամբ, ու որ դատախազությունը հանցակազմ չտեսավ այդ ամենում ու գործ էլ չհարուցվեց:
Առհասարակ, մեկ տարվա ընթացքում Արթուր Դավթյանը տեսնում է այն, ինչ Նիկոլ Փաշինյանին է հարկավոր, թեպետ մեկ տարի առաջ նա բոլորովին հակադիր գծի մեջ էր, հեղափոխության օրերին Փաշինյանին կալանավորելու միջնորդությամբ ԱԺ էր մտել, իսկ հեղափոխությունից հետո էլ մի կարճ ժամանակ հպարտ քաղաքացիները պահանջեցին նրա հրաժարականը, բայց Փաշինյանի ձեռամբ գործընթացը կանգնեցվեց, քանզի ,ըստ ամենայնի, Արթուր Դավթյանը պատվով անցավ փորձաշրջանն ու ընդունեց Փաշինյանի կրոնը:
Հիմա նա առանձնակի էնտուզիազմով է կատարում վարչապետի կամքն ու նախասիրությունների տիրույթում գտնվող քաղաքական հետապնդումները: Եթե ոչինչ էլ չաներ, բավական էր միայն Ռոբերտ Քոչարյանի գործում ցուցաբերած էնտուզիազմի համար, րպեսզի Արթուր Դավթյանը դառնար Փաշինյանի եւ նրա հպարտ քաղաքացիների սիրելի դատախազը: Ի վերջո, անսահման անամոթություն ու անսկզբունքայնություն է հարկավոր իրավական շղարշով քողարկել քաղաքական այն առելի խնդիրը, որը ծառացած է Փաշինյանի առջեւ եւ որի իրագործման ճանապարհին ամենավտանգավոր խոչընդոտներից մեկն էլ Ռոբերտ Քոչարյանն է: Բոլթոնյան պլան, ղարաբաղյան սրացումներ եւ ի վերջո անձնական մանր վրեժխնդրություն այն ամենի համար, որ ժամանակին Քոչարյանը իրենց չզիջեց իշխանությունը:

Անի Սահակյան

դիտվել է 1314 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am