Իշխանությունում շունը տիրոջը չի ճանաչում.ամոթալի իրավիճակ

Հայաստանի Ազգային ժողովում հուլիսի 1-ին Բարձրագույն դատական խորհրդի թեկնածուի ընտրության գաղտնի քվեարկությունը խայտառակ արդյունքներ տվեց։
Իշխող «Իմ քայլի» թեկնածու Աննա Մարգարյանը չընտրվեց ԲԴԽ անդամի պաշտոնում: 132 պատգամավորից մասնակցեց 85-ը, որից 66-ը կողմ քվեարկեց թեկնածուին, 19-ը՝ դեմ: Թեկնածուի ընտրության համար պահանջվում էր պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ի ձայները, այսինքն առնվազն 77 պատգամավորի աջակցություն: Հատկանշական է, որ ԲՀԿ-ն եւս կողմ էր Աննա Մարգարյանի ընտրությանը, միայն Լուսավոր Հայաստանն էր դեմ:

Ինչն էր տապալման պատճառը, հայտնի է, բանն այն է, որ իշխող ուժի եւ, ոչ միայն, պատգամավորների մեծ մասն այս օրերին գործուղման են: Թվում է, թե ամեն ինչ նորմալ է, ազգընտիրները երկրի հարցերն են լուծում, գործուղման են մեկնել տարբեր երկրներ եւ այլն: Սակայն սա միայն առաջին հայացքից է թվում: Իրականում խորհրդարանում այսօր տեղի ունեցածը ավելին էր, քան խայտառակությունը: Ստացվում է, որ Իմ Քայլը որոշում է, որ ԲԴԽ թեկնածուի պաշտոնում առաջադրի տվյալ տիկնոջը, տիկինը տալիս է համաձայնություն, սրան գումարած խորհրդարանական ամենամե] խմբակցությունն էլ իր աջակցությունն է ցուցաբեում, բայց արի ու տես Իմ Քայլում մնացած հանգամանքները հաշվի չեն առնում: Օրինակ փոխեին քվեարկության օրը, հատկապես, որ հրավիրված նիստը ոչ թե հերթական էր, այլ արտահերթ: Կարելի էր ասենք մեկ-երկու օր հետո հրավիրել արտահերթը, երբ բավարար թվով պատգամավորների ներկայություն կլիներ: Միթե կարելի է այսքան անլրջացնել ամեն ինչ: Միթե կարելի է խոհրդարանում ունենալով բացարձակ մեծամասնություն, չկարողանալ ընտրել անգամ սեփական թեկնածուի:

Ստացվում է, որ Իմ Քայլի կեսից ավելին գործուղման էին, նախկինների վոյաժները քննադատող քայլիստներն իրենք էլ հետ չեն մնում նրանցից, կամ էլ անկազմակերպ աշխատանքի արդյունքում հնարավոր չեղավ մոբիլիզացնել Հայաստանում գտնվող պատգամավորներին: Այս փնթի, անպատասխանատու, թափթփված էպիզոդը բնորոշում է իշխանությունների դեմքը: Այստեղ շունը տիրոջը չի ճանաչում, ում խելքին ինչ փչում, անում է:

Ու մնում է հասկանալ, թե ինչ կարող են օգուտ տալ նման իշխանություն կրողները պետությանը, քանի կոպեկ արժե նրանց գործուղումները, երբ պարզ է նրանց աշխատանքի անկազմակերպ,անլուրջ դրսեւորումները: Մարդիկ պետության հաշվին իրենց աշխարհաճանաչողությունն են ապահովում՝ թքած ունենալով պետության եւ սեփական վարկանիշի վրա: Այստեղ կրկին ակտուալ է դառնում Սասուն Միքայելյանի գույժը, որ դասեր չքաղելու դեպքում թավշյա հեղափոխությունը կվերածվի թավշյա հեռացման:

Անի Սահակյան

դիտվել է 1588 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am