Շատ մի' ճնշեք, հրաժարական կտա

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ դատախազության նկատմամբ ճնշումներ են գործադրվում: Խոսքը, ըստ դատախազի, բարոյահոգեբանական ճնշումների մասին է:

Ճշտող հարցին՝ ի՞նչ նկատի ունի, Քոչարյանի՞ կողմից են այդ ճնշումները, դատախազը տվել է դրական պատասխան և բացել փակագծերը. «Բոլորդ էլ տեսնում եք, երբ քրեադատավարական գործընթացներից դուրս փորձեր են արվում… ձեզ չպետք է ասեմ, դուք լավ գիտեք՝ ուղղորդվող տեղեկատվական հոսքեր, վարկաբեկիչ հոդված են գրում, սկսում են նեղացնել, ամենատարբեր արտահայտություններ և այլն: Դրանք փորձեր են, որ որևէ մեկը իր պաշտոնական պարտականությունները ռիսկով չկատարի: Ճիշտ է, վախն էլ մարդկային զգացում է, բայց դատախազները չունեն դա»:

Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչի որոշումը բավարարե՞լ է դատախազությանը, որովհետև Քոչարյանն էլ նիստից հետո ասել էր՝ «ոչ օրենք կա, ոչ օրինականություն»: Արթուր Դավթյանը, Քոչարյանի ասածներին անդրադառնալով, պատասխանել է. «Անկեղծ ասած, շատ քիչ ենք հանդիպել դատավարական այդպիսի կարգավիճակ ունեցող անձանց, ովքեր ասում են՝ կեցցե՛ արդար դատավարությունը. մենակ հայտնի ֆիլմում է այդպես»:
Թերևս դժվար է պատկերացնել, թե այդպես և բարոյապես ընկճված` գլխավոր դատախազն ու դատախազությունը ինչպես են կարողանում աշխատել: Իսկ ընդհանրապես, այդ ե՞րբ է Գլխավոր դատախազությունն աշխատել առանց արտաքին քննադատության և տարատեսակ կարծիքների: Այս երբ է եղել, որ դատախազությունը օրվա ընդդիմության կողմից չի քննադատվել: 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ամենշաբաթյա հանրահավաքների ժամանակ բառիս ամենաուղիղ իմաստով անարգանքի սյունին էր գամում օրվա թե' իշխանությանը` նրանց անվանելով ավազակապետություն, թե' իրավապահ համակարգին` մասնավորապես գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որի հրաժարականը այն ժամանակվա ընդդիմության առաջնորդը ժամանակ առ ժամանակ ներկայացնում էր որպես ընդդիմության հավաքական պահանջ:

Եվ ընդհանրապես մամուլն այն ժամանակ հեղեղված էր դատախազության մասին սուր քննադատություններով. քննիչները հրապարակավ մեղադրվում էին գործերը կոծկելու, իրեղեն ապացույցները թաքցնելու կամ գործեր սարքելու մեջ: Նույն վարչապետ Նիկոլ Փաշինյանը` որպես ընդդիմադիր թերթի խմբագիր, ինչեր չի գրել դատախազության, դատախազների և քննիչների մասին: Իսկ ի՞նչ է` այն ժամանակվա դատախազությունը չէ՞ր ճնշվում, թե՞ Արթուր Դավթյանին նախկինները անվախ էին թվում: Ի վերջո, Արթուր Դավթյանը չի ասում, բայց գուցե նրան ճնշում են նաև ներսից` իշխանությունները: Սա իրականում շատ ավելի լուրջ ճնշում է, քան հանրային կամ հրապարակային ճնշումը, և դրան դիմանալը, ինչ խոսք, ավելի դժվար է:
Ընդհանրապես գլխավոր դատախազությունը ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ աշխարհում մեկ առաքելություն ունի` ոչ թե ճնշել կամ ճնշվել, այլ պաշտպանել ճնշվածներին` պայքարելով հանցավորության դեմ` ելնելով օրենքից: Թե չէ, ճնշումներից նեղսրտելով, երկար ճանապարհ չի անցնի Արթուր Դավթյանը, մեկ էլ տեսար չդիմացավ ճնշմանն ու հրաժարական տվեց:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 2488 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am